ՀՀԿ-ական բույվլները գործում են տաքուկ գոմի ադաթներով -2

09/04/2018 18:20
ՀՀԿ-ական  բույվլները գործում են տաքուկ գոմի ադաթներով -2

Ըստ քաղաքական ետնաբեմի՝  նժդեհական անասնագոմում  ներկա պահին  խրտնած  իրավիճակ է: Շուրջ 24 տարի, «Վազգենահայրենասիրական բանդան», որի անունն ու ազգանունն անձնագրով Իշխանական Համակարգ է, անպատժելիությունից  ու թալանից հոռացած,  համալրված  քրեական անցյալ ունեցող կադրերով՝ տարիներ ի վեր ուզուրպացրեց երկրի  իշխանությունը, անարգել ու անխնա բզկտեց  և Հայաստանը դարձրեց իր համար  կուշտ  արածելու  հանդավայր:

 Հարևան թշնամի երկրի նախագահ ՝ Ալիևն էլ ոգևորված այս ամենից հայտարարում է , որ կգրավի Երևանը:

Ահա թե մինչև ուր  գլորեց երկիրը իշխող կուսակցությունը: Մեր օրերի այս քաջ նազարների դրոշակի վրա գրված է՝ «Մենք կռվում էս երկրի համար արյուն թափեցինք»: Ու այդ թափած  արյունից տարիներ անց , փուշ ու տատասկ աճեց ու մտավ բոլորիս աչքը:

Այն արժեքները, որ տարիներ ի վեր ստեղծվել էր մեր ստեղծագործ ու արարող ժողովրդի ազնիվ ու տաղանդավոր զավակների կողմից՝ գողացվեց, տրորվեց: Ոչնչացվեց ու թալանվեց՝  թանկն ու արժեքավորը,   ավանդականն ու ազգայինը:

Երկրի մտավորականներին դարձրին իրենց  քամանչաները, որոնք վախից  հայտնվեցին ԲԿ-ի ՝վերակենդանացման բաժանմունքներում, երբ  երկրի կուտակված ու անտեսված Քաքն իր ոտքով այցի եկավ  համակարգի սիրված թալանչու  որդուն, մանր կճղակավոր՝  Տարոն Մարգարյանին:

 

 Վերջինիս  կուսակիցները՝  հանքերի  մաֆիա ստեղծած՝  թշնամավարի  էկո համագարգը կաթվածահար են  արել՝ հանուն բանդայի բիզնես շահույթի: Թունավոր մետաղներն այսօր , հողից սննդամթերքով թափանցում են մարդկային օրգանիզմ՝ պատճառ դառնալով համատարած սիրտ-անոթային հիվանդությունների, որն անխնա հնձում է երիտասարդ  կյանքեր: Անտառներում ծառ, վայրի կենդանի ու գազան, սրանց անկուշտ բկից սթրեսի մեջ են: Չխնայվեց անգամ կրթությունը, խոշոր եղջերավորները Նժդեհի անունը շուրթերին, երկրի  կրթական ցենզի  նշաձողն իջեցրեցին   իրենց անգրագիտության աստիճանին,  ու այսպես անասնավարի, իրենց արատավոր բարքերով, երկրի բարձրագույն ատյաններում  ու կառույցներում՝ թրիք շաղ տալով, էգ ու արու զույգավորվելով  երկիրը  դարձրեց  իսկական անասնագոմ, որտեղ բանդան  ծնում է  մոդիֆիկացված  ձագեր, որոնք հետո  հայրեր ու որդիներ պիես պիտի խաղային մեր չարչրքված ժողովրդի համար, որի վկան ենք մենք այսօր:

Երկուսից ավել սերունդ խեղվեց  ՀՀԿ-ական բանդայի կեղծ ու սուտ հերոսներից, նրանց ագահ ու որկրամոլ կարկառուն մարդանման դեմքերից: Այսօր «Ազատության» մարդաշատ  հրապարակն ընդվզում է, ցավից ծառս լինում, օր առաջ երազում համակարգի մահը:

Իսկ համակարգն արդեն իսկ  դանդաղ կնքում է իր մահկանացուն…


Նարեկ