Տարեցների տոնական ճաշկերույթը ԱԼԲՀ-ում

09/03/2018 12:50
Տարեցների տոնական ճաշկերույթը ԱԼԲՀ-ում

Այսօր «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ «Պնակ մը կերակուր» ծրագրի շրջանակներում


Տոնական հյուրասիրությունը կազմակերպվել կանանց տոնի առթիվ:




Фото Հայկական Ժամ.Фото Հայկական Ժամ.


Ինչպես ամեն ուրբաթ օրը սկսվեց Աստվածաշնչի սերտողության դասընթացով, որը վարում է Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր Հայրը, վերջինս ևս իր ջերմ բարեմաղթանքներն ուղղեց տարեցներին։ Այնուհետև ծերերը գնացին խոհանոց, որտեղ որ տարատեսակ համեղ ուտելիքներ էր պատրաստվել նրանց համար: Տոնական տրամադրությունը շարունակվեց հիմնադրամի մեծ դահլիճում, որտեղ երաժշտության ներքո ծերերը պարեցին աշխատակազմի անդամների հետ։


Նրանց համար ևս մեկ անակնկալ էր սպասվում։ Հիմնադրամի աշխատակիցները նախապես գեղեցիկ նվերներ էին պատրաստել։

Фото Հայկական Ժամ.Фото Հայկական Ժամ.


Նվերների մեջ հիմնականում նրանց համար անհրաժեշտ օգտագործման պարագաներ էին և ինչպես ասաց հիմնադրամի փոխտնօրենը տարիների ընթացքում արդեն հասցրել են իմանալ բոլորի նախասիրություններն ու կարիքները։ Վերջում ծերերը իրենց ջերմ խոսքերով, բարեմաղթանքներով ու կարծիքներով կիսվեցին մեզ հետ հիմնադրամի գործունեության վերաբերյալ։


Фото Հայկական Ժամ.

Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին թե՛ հիմնադրամի ամբողջ անձնակազմին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել իրենց օրը անմոռանալի դարձնելու համար, թե՛ Զոհրաբ և Սեթա Ղազարյաններին, ովքեր հանդիասնում եմ «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի հիմնադիրները։


Նշենք, որ 2011թ.-ից ի վեր յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ Արմավիրի մարզի 4 գյուղերից (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Էջմիածին քաղաքից միայնակ 42 ծերերի համար կազմակերպվում է հյուրասիրություն։ Հիմնադրամն ապահովում է նաև նրանց տեղափոխումը: Յուրաքանչյուր հյուրասիրություն հովանավորվում է հիմնականում ամերիկահայ բարերարների կողմից: Ծերերի թվում կան հիվանդ, անտուն, սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ։


Նրանք մերժված են, աղքատ և հիմնականում անաշխատունակ։ Ծրագրի շրջանակներում նրանք ոչ միայն օգտվում են հյուրասիրությունից, այլև հիմնադրամը տրամադրում է հագուստև կոշիկ՝ տարվա յուրաքանչյուր եղանակին համապատասխան, հիգիենիկ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։ Ինչպես նաև ամսվա մեջ մի քանի անգամ հիմնադրամի կամավոր բժշկուհին տրամադրում է նրանց անվճար խորհրդատվություն և հիմնադրամի կողմից նախապես գնված դեղորայք։