Բաց նամակ Ոստիկանապետին (Տեսանյութ)

19/03/2018 19:11
Բաց նամակ Ոստիկանապետին (Տեսանյութ)

 ՀՀ ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանին

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի Լիանա Գրիգորյանից


Հարգելի Վլադիմիր Գասպարյան, ես՝ Լ․Գրիգորյանս հայտնում եմ Ձեզ, որ ես եւ մայրս՝ Սեդա Սիմոնյանը  20.02.2017թ-ին դիմում-բողոք ենք հասցեագրել Ձեզ, որ Դոնարա Ղալեչյանի ավտոտնակից կատարվել է գողություն, բավականին մեծ չափսերի․ երկփեղկանոց փայտյա սկալա, 9 հատ մոսկովյան եկփեղկանոց պատուհաններից 2 հատը գողացել են։ 20.02.2017թ-ին ձեզ հասցեագրված դիմում-բողոքում նշված է եղել 8 պատուհան, որից 1-ը գեղացել են, դա շփոթմունք է եղել, ներողամիտ եղեք, իրականում եղել է  9-ը պատուհան, որից 2-ն են գողացել եւ մեծ սկալան։

Ես եւ մայրս նախաքննության ընթացքում ցուցմունքներ ենք տվել այդ մասին։ Բացի այդ քննչական կոմիտեի պետ՝ Վ Գյոզալյանը ասաց, որ մենք պարզել ենք, ճիշտ է, որ 2 հատ մոսկովյան պատուհանները չկան։ Մեզ Դոնարա Ղալեչյանն է առաջարկել, որպեսզի տեղավորենք ավտոտնակում, ինչքան  ուզում ենք, թող մնա ասելով, հո հետս գերեզման չեմ տանելու ավտոտնակը։ Ավտոտնակում, իննը հատ պատուհանները, մեծ սկալան եւ փայտյա մի քանի իրերը ավտոտնակում տեղավորել են մորաքրոջս ամուսինը եւ հարեւան Արմեն Դալլաքյանը, որտեղ ներկա ենք եղել նաեւ ես եւ մայրս։ Հարեւաններից վկաներ՝ Անիչկա Շեկոյանը, Անահիտ Ոսկանյանը եւ ուրիշներ։  Նախօրոք մեկ պատուհանը տրվել է քրոջս, երկու մոսկովյան պատուհանները  վաճառել եմ հարեւանին, այդ ժամանակ էլ նկատել եմ, որ երկու պատուհանները եւ սկալան չկան։ Դոնարային տեղեկացրի այդ մասին, նա պատասխանեց անհանգիստ շարժումներ կատարելով, որ չգիտեմ։ Հարեւան Լյովան, որը իր մտերիմ ընկերն է եղել, կգա ՌԴ-ից եւ ձեր տուն կգա, հաշիվները կփակի ասաց։

Այդ ընթացքում մեկ անգամ գալիս է Դիլիջան, Դոնարան  Լյովային ուղարկեց մեր տուն, այդ ամենի մասին տեղյակ պահեցի Լյովային, նա ասաց, որ ավտոտնակում իրերը տեսել է, բայց իրենից հետո բանալին Դոնարան տրամադրել է մեկ ուրիշի, որպեսզի մեքենաներ կանգնեցնեն։ Իսկ մյուս երկու պատուհանները ասաց, որ վաճառել եմ մեկ ուրիշին։ Դոնարային ասել եմ ավտոտնակի դուռը բացիր, բանալին հանձնել է ինձ՝ ես քեզ վստահում եմ, ասելով տար, դու բացիր դուռը, որից հետո հանձնել եմ իրեն։ մեկ անգամ տրամադրել է ինձ այն ժամանակ, երբ մեր հարեւան Արմեն Դալլաքյանը ասաց, որ Իջեւանում տղաներ կան, ուզում են ջերմոց սարքեն, բանալին վերցրու չափսերը վերցնենք պատուհանների։ Դոնարային ասացի, արի բացիր ավտոտնակը, նա ասաց զբաղված եմ, բանալին հանձնեց ինձ, Արմենը բացեց դուռը եը ցուցակում չափսերը գրեցի, մեկ ցուցակը ինձ մոտ մնաց, իսկ մյուսը իր մոտ։

Բանալին Դոնարային հանձնելով նա ասաց, որ ես Դիլիջանից բացակայելու եմ մեկ ամսով, թող քեզ մոտ մնա բանալին։ Ես չհամաձայնվեցի եւ ասացի, որ երբ որ գնորդը կգա, այն ժամանակ էլ տեղյակ կպահեմ քեզ եւ բանալին հանձնեցի իրեն, բայց նա քաղաքից չբացակայեց։ Մի քանի անգամ Դոնարային ասել եմ, որ բանալին միշտ քո ձեռքին է եղել, դու տեղյա՞կ ես այդ մասին, չէ՞ որ դու ես բանալին տրամադրել ուրիշներին, մեր եղածը տեղը դրեք։ Մենք ուզում ենք մեր ապրանքը հանենք ավտոտնակից։ Դրանից հետո, միաժամանակ, առանց տեղյակ պահելու այդ իրերը ինչը, որ մնացել էր, դուրս է հանել տալիս ավտոտնակից եւ միառժամանակ հետո վաճառում է ավտոտնակը Լյովային։ Երբ փայտյա իրերը դեռ դուրս չէր բերվել ավտոտնակից, սպիտակ գազել է կանգնած եղել ավտոտնակի մոտ, մայրս ուզել է տեսնի, թե մեզ պատկանող իրերը ինչ վիճակում են, նա թույլ չի տվել։

 Մենք որոշեցինք գողության վերաբերյալ հաղորդում ներկայացնենք Դիլիջանի ոստիկանության բաժին։ մայրս գնացել է հերթապահ մաս, տեղյակ պահել ոստիկանին գողության մասին եւ հաղորդում տալու մասին ցանկություն հայտնել։ Սակայն ոստիկանը հրաժարվել է հաղորդում ընդունելուց, ասելով, որ այդ դեպքով զբաղվելու համար մեր տուն ոստիկան կուղարկի։Մեր տուն այցելեց Ռազմիկ Գրիգորյանը, ում տեղեկացրինք, գողության եւ դրա վերաբերյալ Դոնարայի, վերջինիս Լյովայի մասին։ Դրանից հետո, Ռ․ Գրիգորյանը որը Դիլիջանի բաժնի ԱԳԽ ավագ օպերլիազոր է, դուրս եկավ մեր տանից, մորս ներկայությամբ, Դոնարային հանդիպելու նպատակով։  Պատժգամբից դիտեցի, որ գնաց Դոնարայի տուն, քիչ անցավ վերադարձավ եւ ասաց, որ իրեն Լյովան է պետք, ով ՌԴ-ում է, ասաց սպասենք մինչեւ Լյովայի գալը։ Ես եւ մայրս ասացինք, մենք գանք ոստիկանություն, հաղորդում տանք այդ մասին, նա խնդրեց մեզ ոստիկանությունում հաղորդում չտալ, քանի որ դրա կարիքը չկա։ Եւ քանի որ ինքն է զբաղվում այդ գործով, նա կբացահայտի հանցանք կատարած անձին։

2016թ-ի հոկտեմբեր ամսին, ես Լ․ Գրիգորյանս, ներկայանալով ոստիկանություն մեկ այլ հարցով, ինձ ուղեկցեցին պետի տեղակալի կաբինետ, որտեղ ներկայացավ Դիլիջանի ոստիկանապետ՝ Վ․Ռ․ ղազարյանը, բարեւեց, հարցրեց ո՞նց ենք եւ ուղեկցեց իր կաբինետ։ Մեկ այլ հարցի շուրջ զրուցելու ընթացքում, տեղեկացրի մոսկովյան պատուհանների եւ սկալայի մասին, Ռազմիկ Գրիգորյանի մասին, որը խոստացել է, որ կբացահայտի հանցագործությունը եւ մինչեւ հիմա լուր չունենք։ Նա ինձ ուղարկեց տուն, խոստանալով, որ ոստիկան կուղարկի մեր տուն եւ ասաց, որ նա ավտոտնակն էլ կտեսնի, սակայն այդպես էլ ոստիկանը չի ուղարկել եւ ասաց, ինչու եք ուզում սկալան վաճառել, փայտյա սկալան թանկ արժեք ունի, չէ՞ որ ձմռանը փայտ եք վառում, փայտի հարցը կկարգավորենք եւ փայտ կուղարկենք։

Մայրս բազմիցս անգամ հեռախոսով բնակարանի զանգահարել է ոստիկանության հերթապահ մաս, հարցրել Ռ Գրիգորյանին, պատասխանել են տեղում չէ, կգա կուղարկենք ձեր տուն։ Ներկայացեր է հերթապահ մաս նույն կերպ են պատասխանել։ Ռ․ Գրիգորյանը խուսափել է հանդիպումներից, բջջայինով զանգահարել եմ իր բջջայինին, գոչել է ալո-ալո, ասելով, թե չի լսում, բջջայինը մոտեցրել է երաժշտությանը եւ անջատել  հեռախոսը։ Տեսնելով, որ գողության դեպքը չի բացահայտվելու օրինական ճանապարհով, դիմում-բողոքը հասցեագրել ենք Ձեզ, խնդրել դեպքը գրանցել եւ ընթացք տալ։ՀՀ ոստիկանապետին հասցեագրված դիմում-բողոքը Դ․Ղալեչյանի ավտոտնակից կատարված գողության, Հռիփսիմե Գրիգորյանի կողմից խաբեությամբ տիրանալու վերաբերյալ, 60–ական դրամի պահով, կազմված ցուցակում, որպես սոցիալապես անապահով ընտանիք եւ ծեր թոշակառու ընդգրկված է եղել մայրսէ Ս․Սիմոնյանը, որտեղ ընդգրկված են եղել հարուստները եւ մի շարք այլ անձինք, որոնք ստացել են այդ գումարները։

Մորս չի տրվել, յուրացրել են, այս մասին հաղորդել են <Արմենիա> հեռուստաալիքով , <ժամ>-ը լրատվականով, որ ցուցակը կազմվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակչուհի Փառանձեմ Արմենի Ադամյանի կողմից, որտեղ ընդգրկված են եղել Արմենուհի Կոծինյանը, որը պատերազմին չի մասնակցել, կեղծ փաստաթղթերով թոշակավորվել է, Շերոյան Անահիտը, Արտավազդ Ալիխանյանը, նախկինում անձնագրային բաժնի պետ է աշխատել եւ շատ ուրիշներ։ Այս գործով բազմիցս անգամ դիմել ենք Ձեզ, ուղարկվել է Տավուշի մարզի վարչություն եւ գործին ճիշտ ընթացք չի տրվել։ Ձեզ հասցեագրված դիմում-բողոքը ուղարկվել է Տավուշի մարզի վարչություն հետաքննությամբ ընթացքը որոշելու համար, իսկ հանցագործության մասին մեր կողմից տրված հաղորդումներին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից ընթացք չտալու հանգամանքների վերաբերյալ հանձնարարվել է անցկացնել համապատասխան ստուգումներ եւ արդյունքների մասին կհայտնվի մեզ։ Տավուշի մարզի վարչության կողմից 03.11.2017թ-ին պատասխան վարչության կողմից, որ ՀՀ ոստիկանապետին հասցեագրված մեր դիմումի հիման վրա Դիլիջանի բաժնի ԱԳԽ ավագ օպերլիազոր Ռ․ Գրիգորյանի նկատմամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում նշանակված ծառայողական  քննության նյութերը թողնվել են անհետեւանք։

20.02.2017թ  Ձեզ հասցեագրված դիմումը, 02.03 2017թ ՀՀոստիկանության շտաբից ուղարկվել է Տավուշի մարզային վարչություն եւ այնտեղից էլ Դիլիջան քաղաքի ոստիկանություն։ Այդ ժամանակ մեր բնակարան է այցելել ոստիկանության պետի տեղակալ Սեւակ Բադիրյանը, իմ եւ մորս ներկայությամբ ասաց, որ ձեր բնակարանը, պատշգամբը կվերանորոգենք, ավտոտնակից գողացված պատուհանների, սկալայի գումարները ձեզ կվերադարձնենք, միայն թե այս գործը չբացենք։ Ես պատասխանեցի, ով գողացել է, թող նա էլ վճարի։ Նա բանակարանից դուրս եկավ, այդ օրը զանգահարեց ինձ եւ ասաց, մեքենա եմ ուղարկում ներկայացեք ոստիկանություն, որտեղ ներկա էր Դոնարան։ Նա նրանց ներկայությամբ լկտի խոսքեր էր ասում եւ նրանք ոչինչ չէին ասում, ընդհակառակը՝ պահելով նրա կողմը։ Ս․ Բադիրյանի կաբինետում ոստիկանության աշխատակիցները նույնպես համոզում էին, որ ավտոտնակի տերը Դոնարան է,անկախ նրանից, ինքը գողությունից տեղյակ է, թե ոչ ձեր վնասները կփակի եւ այս գործը չբացենք։ Ես պատասխանեցի, պարոն Վ․ Գասպարյանի կողմից պատասխանը ուղարկվել է ձեզ, պետք է գործերին ընթացք տրվի եւ կատարվի հետաքննություն։ Դոնարային հետաքննիչ՝ Գոռ Մազմանյանը ուղեկցեց հետաքննության, իսկ ինձ մեքենայով ուղեկցելով տուն, ոստիկանության աշխատակիցը, որին դեմքով եմ ճանաչում միայն ճանապարհին սպառնում էր ինձ, որ գործը կուղարկվի դատարան եւ Դորանայի հետ դու էլ կդատվես։ Ես պատասխանեցի ես գող չեմ, ինձ էլ չվախեցնես։ Հաջորդ օրը ես ներկայացա Դիլիջանի ոստիկանապետ Վ․Ղազարյանի մոտ եւ այդ մասին տեղյակ պահեցի իրեն, իսկ նա պատասխանեց՝ ինչո՞ւ պետք է ոստիկանության աշխատակիցը քեզ հանդեպ այդպես արտահայտվի, կգաք հետո կզրուցենք, փոխարենը պետք է ծառայողական քննություն սկսվեր։

2017թ-ի մարտի 23-ին Դիլիջանի ոստիկանության բաժնում ավտոտնակից գողացված փայտյա իրերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 36152917 քր գործը։ 2017թ օգոստոսի 17-ին ես քննչական կոմիտեի Տավուշի մարզի վարչության Դիլիջանի քննչական բաժնում հաղորդում եմ տվել այն մասին, որ 2016թ-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակից՝ Ռ․Գրիգորյանին հայտնել եմ, որ գողացել են մեզ պատկանող մոսկովյան երկփեղկանոց պատուհանները տարբեր չափսերի եւ մեծ չափսի սկալան, սակայն վերջինս հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ընդունել, պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Հետագայում ես եւ մայրս հասկացել ենք, որ մեր հայտնածը որեւէ արձագանք չի ստանում եւ այդ մասին դիմել ենք ՀՀ ոստիկանապետին։ Դիլիջանի քննչական կոմիտեի ավագ քննիչ՝ Է․Ս․Կոստանյանը իմ կողմից տրված հաղորդումը ուղարկել է Տավուշի մարզի դատախազին, այն, որ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար։ ՀՔԾ-ում ավագ քննիչ Հ․Ա․Հովհաննիսյանը վերանայելով իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը պարզեց եւ որոշեց՝

1.Պետական հատուկ ծառայության իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հարուցել քրեական գործ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, թիվ 62228117 քրեական գործը։

2Քրեական գործը ընդունել վարույթ եւ ձեռնամուխ լինել նախաքննության կատարմանը։

3․ Սույն որոշման պատճեն ուղարկվել է դատախազին եւ ինձ՝ Լ․ Գրիգորյանիս։


Որից հետո փոխվեց ՀՔԾ-ի ավագ քննիչը եւ զբաղվեց ՀԿԳ ավագ քննիչ՝ Վ․Է․Խաչատրյանը եւ ասաց, որ ինքը քննարկում է միայն մինչեւ ոստիկանապետին դիմելը կատարվածի մասին, որը կատարեց հարցաքննություն երաս առ երես։ Ռ․Գրիգորյանի եւ Վ․ղազարյանի հետ մորս հետ նույնպես։ Վ․ Ղազարյանը եւ Ռ ․Գրիգորյանը մեկը մյուսին պաշտպանում էին, ծածկելով իրենց պաշտոնական դիրքի չարաշահումները, իսկ ինչը, որ ասվել է իմ կողմից ճիշտ է եւ արդար։ ՌԳրիգորյանը Դիլիջանում գողերի խումբ է պահում, միշտ մեր գործերում խոչընդոտ է հանդիսացել եւ որպես շահագռգիռ կողմ եւ ամեն ինչի ընդունակ է։ Նման մարդը իրավունք չունի ուսադիրներ կրի եւ ոստիկանությունում պաշտոն զբաղեցնի։ ՀԿԳ ավագ քննիչ Վ․Խաչատրյանը որոշեց վարույթը կարճել հանցակազմի բացակայության հիմքով։ 36152917քրեական գործով Դիլիջանի քննչական կոմիտեի քննիչ Էդիկ Կոստանյանըորոշեց վարույթը կասեցնել մինչեւ, որպես մեղադրյալի ներգրավման ենթակա անձի հայտնի լինելը։ Հանձնարարել է հետաքննության մարմնին շարունակել եւ ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղությամբ։ Քարե պատած ավտոտնակը չեն փլել, երկաթե դուռը չեն կոտրել եւ թիթեղյա տանիքը չեն փլել։ Ոստիկանությունը, կոծկե՞ց հանցագործությունը։ Դոնարա Ղալեչյանը լավ գիտի ով է գողը եւ այդ ամենը իր միջոցով է դուսր բերվել ավտոտնակից։ Ավտոտնակում մեքենան կանգնեցրել է նաեւ ՌԴ-ից ժամանած իր տղան՝ Վարդանը։ Գողն էիր փեսա Ազոն, նարկաման որոնցից քննություն չեն վերցրել։ ոստիկանությունում ծածկել են նաեւ Դոնարայից անօրինական Փարոսի նպաստ ստանալը, ապօրինի ավտոտնակներ զբաղեցնելը, 20 տոկոսով գումար տալը, եւ պարծենում է գումարները տվել եմ ոստիկանությանը, որ իրեն պատասխանատվության չենթարկեն։ Դոնարան երկու բնակարան ունի։ Հարգելի ոստիկանապետ Ձեզ հասցեագրված նամակում նշված է, որ 2016թ-ի գարնանը Մակար Մաթեւոսյանը գողացել եւ վաճառել է մեր մահճակալի հենակները պատճառելով 100.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Խնդրել է մեզ չբողոքել եւ ժամանակ տրամադրել պատճառված վնասը վերականգնելու համար, որ երեք հոգով են եղել, հանձնել են պարսիկին, մարդը 30.000 դրամ են աշխատել։ Այս գործով զբաղվել է նաեւ Ռազմիկ Գրիգորյանը, որը եկել է մեր տուն եւ ասել, որ բոլոր տղաներին հավաքել եմ եւ տարել ոստիկանություն եւ ինչպես եղավ, որ խմբակային գործը դարձավ մեղադրյալ մեկ հոգի՝ Մակար Աշոտի Մաթեւոսյանը։  2016թ-ի հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ԱԳԽ քրեական օպերլիազոր Ռ Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 36154816 քրեական գործը։

Ռ Գրիգորյանը, ոստիկանությունը Մ․Մաթեւոսյանին դրական բնութագրել է, որ նա արտավորված չի եղել, այսինքն ճշտովարատավորված է եղել՝ 1997թ-ի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել միջադեպ, այդ օրը նա մորս՝ Ս․Սիմոնյանին շենքի բակում վիճաբանել է հետըեւ  ծեծի է ենթարկել։ Դրա մասին է վկայում դատաբժշկական փորձաքննության նշանակելու մասին 30.09.1997թ-ի որոշումը։ Պատասխանը Մ․Մաթեւոսյանին կեղծ դրական բնութագրի շնորհիվ կիրառել եւ վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը։ Եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետորվ։ մենք քննիչին տեղեկացրել ենք, որ երեք հոգով են գողություն կատարել, հանձնել պարսիկին եւ գումարը կիսվել երեքով։ Քննիչը մեզ պատասխանեց, որպեսզի գործը չբարդանա, չընգնենք պարսիկին ման գանք, տիկին Սեդա, երկու օրից կզանգահարեմ, կներկայանաս ոստիկանություն եւ ձեր 100.000 դրամ՝ նյութական վնասը կստանաք եւ մինչ օրս չենք ստացել։ Մ․Մաթեւոսյանը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից։ Բացի հենակների գողությունից, Մ․Մակարյանը մեր ցախանոցից գողացել է մեկ կուբամետրփայտ եւ այդքան էլ փայտյա կտորներ՝ տախտակի կտորներ։ Քննություն է կատարվել ոստիկանությունում, ժամանակին զանգահարել, տեղեկացրել ենք, չեն զբաղվել։ Ցախանոցի լարերը կտրտված են եղել, դա տեսել է ոստիկանապետի տեղակալը՝ Սեւակ Բադիրյանը, որպեսզի կրկնակի հոդված չնախատեսվի, փակել է եւ ծածկել են փայտի գողությունը։

Կարող եմ նշել նաեւ, որ հենակների մահճակալի պահով կատարված գողության պահով մահճակալի հենակները ճիշտ չի գնահատել փորձագետը։ 2016թ-ի հուլիսի 22-ին Մ․Մաթեւոսյանի կինը՝ Արմինե Թորոսյանը Դիլիջանի ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 14 30-ին շենքի բակում իր եւ Ս․Սիմոնյանի եւ իմ միջեւ ծագած վիճաբանության ընթացքում՝ վերջիններս ծեծի ենք ենթարկել իրեն, նշելով մի շարք վկաների անուններ։ Ես Լ․Գրիգորյանս դատաբժշկական փորձաքննություն եմ պահանջել, Ա․Թորոսյանին 2016թ-ի 2207 տրվել է դատաբժշկական ուղեգիր եւ ըստ 01.08.2016թ ստացված ՀՀ․ԱՆ Տավուշի մարզային դատական բժշկության բաժնի փորձագետ Ա․Կարապետյանին ներկա փորձաքննությամբ մարմնական վնասվածքի օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել։

ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի տեսուչ Ա․Անդրեասյանը որոշել է մերժել Ա․Թորոսյանի սուտ հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը, որը քրերորեն պատժելի է։ Ժամանակին որոշումը չի տրվել, այլ փոստով ստացել եմ 2016 նոյեմբերին,  թաքցրած են եղել։  2016թ-ի հոկտեմբերի  4-ին Դիլիջանի բաժնի պետին հասցեագրեմորս  ծեծի ենթարկելում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ տրամադրեն, ոստիկանության պետ՝ Վ․Ղազարյանը պատասխան է ուղարկել, որ Դիլիջանի բաժնում փաստաթղթերը չեն պահպանվում, ոչնչացել են։ 2016թ-ի հոկտեմբերի 4-ին այդ դիմում նշված է եղել, նաեւ, որ Ա․Թորոսյանը սուտ հաղորդում տալու վերաբերյալ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ ինչո՞ւ ժամանակին պատասանը չի ուղարկվել, այլ ուղարկվել է իմ ներկայանալուց հետո եւ ժամկետը բողոքարկելու սպառված է եղել։

Ոստիկանության պետ՝ Վ․Ղազարյանը, երբ հրավիրեց իր կաբինետ, ինձ համոզում էին, որպեսզի Ա․Անդրեասյանիորոշումը առձեռը  վերցնեմ, սակայն ես հրաժարվեցի, եւ ուղարկեցին փոստով։ Երբ բողոքարկման ժամկետը սպառված է եղել եւ պահանջեցի՝ Ա․Թորոսյանին պատժել։ 20/02.2016թ ՀՀ ոստիկանության պետին՝ Ձեզ հասցեագրված հաջորդ դիմում-բողոքը Հռիփսիմե Գրիգորյանի կողմից գումարին խաբեությամբ տիրանալու մասին։ Հայտնել ենք, որ նախկինում եւս Ռ․Գրիգորյանին ես եւ մայրս տեղեկացրել ենք հորեղբորս աղջկա կողմից մեզ 400.000 ՀՀ դրամ պարտք լինելու եւ այն վերադարձնելուց խուսափելու մասին, սակայն Ռ․Գրիգորյանը որեւէ միջոցներ չի ձեռնարկել, պարզապես հորդորել է մեզ, որպեսզի դիմենք դատարան։

Հորեղբայրս՝ Յուրա Գրիգորյանը եկել է մեր բնակարան եւ մորս ասաց, որ խնդրում եմ 400.000 դրամ տվեք, ասաց, որ աղջիկը՜ Հռիփսիմե Գրիգորյանը աշխատում էր հիվանդանոցում որպես հավաքարար, բժիծկների պայուսակից փող է գողացել, քրեական գործ է հարուցվել, որով զբաղվում է Ռ․Գրիգորյանը։ Ասաց, որ բնակարանս վաճառում եմ, ձեր գումարը կվերադարձնեմ ձեզ։

400.000 դրամը վերցրեցին, Յուրան եւ մայրս գնացին, որ Հ․Գրիգորյանին տրվի, որպես գող, չդատապարտվի։ Յուրան մահանում է։ Հռիփսիմեն ասաց, բնակարանը վաճառում ենք, ձեր գումարը ձեզ կտրվի։ Առանց տեղյակ պահելու, հոր մահվան 40 օրը չլրացած, գնում է ՌԴ։ Այն ժամանակ բազմիցս անգամ տեղյակ ենք պահել ոստիկանությանը, Հռիփսիմեն զանգում է ՌԴ-ից եւ ասում, որ ձեր փողը բանկով կուղարկենք, սակայն ապարդյուն։

Խաբում է, իր քույր՝ Մարինեն է զանգում եւ ասում կուղարկեմ այդ գումարը, նա նույնպես խաբում է չեն ուղարկում։

Հարգելի ՀՀ ոստիկանապետ խնդրում են Ձեզ, որպեսզի բացահայտվի հանցագործությունները։

Հարգանքներով՝ Լիանա Գրիգորյան։

19.03.2018թ