Աշխատանքային օրվա տեղափոխություն

12/04/2018 20:14

Կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում ներառված է հարց, որի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5-ին` շաբաթ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր: