Արթուր Պողոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր

04/04/2018 06:28


Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր: Միաժամանակ դադարեցվել են Արթուր Պողոսյանի լիազորությունները վարչական դատարանի դատավորի պաշտոնում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 23-ի ԱԽ-7-Ե-8 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

1.Արթուր Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի վարչական մասնագիտացման բաժնի 5-րդ կետը»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում: