Արձագանք. Աշակերտները կտարհանվեն Փարաքարի դպրոց
Արմավիրի մարզային իշխանություններն արձագանքում են մեր կայքում հրապարակված՝ Հրատապ. Քանդվող դպրոցի շենք, ուր մկները «բուլկի են թռցնում» վերնագրով հոդվածին, տեղեկացնելով, որ Պտղունք դպրոցի աշակերտների անվտանգությունից ելնելով՝ նրանք կտարհանվեն Փարաքարի
միջնակարգ դպրոց՝ մինչ հարցի հանգուցալուծումը: Հիշեցնենք,
որ Պտղունք դպրոցի աշակերտների ծնողները ճարահատյալ դիմել էին մեր կայքին՝ խնդրելով
վեր հանել քանդվող դպրոցի թեման իր մկներով հանդերձ, որը առնչվում էր իրենց երեխաների անվտանգությանը:
Հ.Գ Խիստ մտահոգող է այս փաստը, որ եթե հանգուցալուծումը կար, ինչի՞ն էին սպասում ՀՀԿ-ական մարզային իշխանությունները, թե՞ իրենց թերացման փաստը հանրության սեփականությունը դարձնելուց՝ զգուշանալով, նոր միայն ձեռնարկում են համապատասխան քայլեր:Իսկ եթե, Աստված մի արասցե, ողբերգություն տեղի ունենար, ո՞վ էր անփութության պատասխանատուն լինելու:

- Ազնիվ չէ, Նիկո՛լ…
- Եվ սա իրեն հեղինակություն է համարում
- Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են
- ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել
- Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանն ազատ արձակվեցին ձերբակալվածների պահվան վայրից
- Ես գնում եմ Փաշինյանի մոտ հանդիպման. Կարեն Կարապետյան
- Մեր խոսակցությունը ստացվեց. Հրանտ Մարգարյան
- Բաբլոյանն այցելել է ձերբակալված պատգամավորներին
- Մեկնեց ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման ու նրանց բանակցությունների կոչ անելու
- «Ölürüm Türkiyem»՝ թուրքերը Ծիծեռնակաբերդում սպառնում են հայերին