Արթիկում քաղաքական կրքերն օր-օրի թեժանում են

28/03/2018 17:26
Արթիկում քաղաքական կրքերն օր-օրի թեժանում են

Արթիկի տարածաշրջանում չեն դադարում թեժ քննարկումներն ու խոսակցությունները համայնքների միավորման թեմայով:


Համառ խոսակցություններն են պտտվում, որ այս անգամ թեմային զոհ է գնացել Արթիկի նախկին ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը: Նախկին ոստիկանապետը լինելով Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան  Պետրոսյանի եղբայրը, իրենից մեծ վտանգ է ներկայացրել առաջիկա Արթիկ քաղաքի մեկ միավորի ղեկավարի պաշտոնին հավակնելու հարցում

Արդյունքում, ըստ տեղացիների, ԱԺ նախկին ճամբարափոխ պաստգամավոր Մուշեղ Պետոյանն ու գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, յուրաքանչյուրը յուրովի փակեցին Հունան Պետրոսյանի ճանապարհը,  ինչ-ինչ ճանապարհներով չհիմնավորված կլյաուզաներով, անանուն նամակներ ուղարկելով ավելի բարձր ատյաններ  խոչընդոտելով ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնին Տիգրան Պետրոսյանի նշանակումը


Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ նմանօրինակ «անանիմկաները» պատճառ դարձան, որ 2012 թ-ի ԱԺ ընտրություններին եւս Տ. Պետրոսյանն ազատվի պաշտոնից, այդ ժամանկ եւս Հունան Պետրոսյանը ԱԺ պատգամավորության թեկնածու էր:

Հատկանշական է, որ Մուշեղ Պետոյան-Մխիթար Վարագյան տանդեմը, որ տարիներ շարունակ թշնամական հարաբերությունների մեջ է եղել, այսօր միավորվել են ընդդեմ Պետրոսյան եղբայրների:


Ի դեպ համայնքների միավորման թեմայով չկայացած քաղաքական գործիչ՝ Մուշեղ Պետոյանը, ով դեռ չի մարսել Գագիկ Ծառուկյանին «քցելու» համար, հիմա էլ լուրեր է շրջանառության մեջ դրել, որ անձամբ նախագահից է «դաբրո» ստացել ու միավորված համայնքի ղեկավար ինքն է լինելու: