Ինչու՞ ազատվեց Արթիկի բաժնի պետը

26/02/2018 17:28
Ինչու՞ ազատվեց Արթիկի բաժնի պետը

«Հայկական Ժամ»-ն իր նախորդ հրապարակումներից մեկում՝ «Արթիկի ոստիկանությունը կոծկո՞ւմ է հանցագործությունները» հոդվածում անդրադարձել էինք, թե ինչպես են քաղաքի ոստիկանության բաժնի պետ Խորեն Բարխոյանը եւ տեղակալ Մինո Մխիթարյանը արհեստական խոչընդոտներ ստեղծում ազգաբնակչության համար՝ արգելել ձմռան նախաշեմին  վառելափայտ  գնել:

Մինչդեռ, ըստ աղբյուրի, ուժային կառույցի նույն այդ ներկայացուցիչները վառելափայտը վաճառելով, իրենք իրենց համար գումարներ էին դիզում, ինչը չէր վիրպել քաղաքացիների ուշադրությունից։

Հոդվածների հրապարակումներից հետո միայն վառելափայտը մտավ Արթիկի տարածաշրջան։

«Բոթասներով» ու ջինսե տաբատով ոստիկանության բաժնի պետն այդպես էլ չընդունվեց բաժնի աշխատակիցների ու տեղացիների կողմից: Բանը հասել էր նրան, որ Խ. Բարխոյանը ԱԺ նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի ու նրա թիմակիցների հետ էլ էր կոնֆլիկտային հարաբերությունների մեջ հայտնվել: Ըստ Արթիկում շրջանառվող լուրերի, Պետոյանի յուրայինները բաժնի պետից ազատվելու համար օգտագործել են բոլոր հնարավոր ու անհնար միջոցները: Ըստ տեղացիների, ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանին շաբաթը մեկ «անանիմկա» է գրվել:

Եվ ի վերջո, կաթիլը քար է ծակել:

Անցյալ շաբաթ Ոստիկանապետի հրամանով Խ. Բարխոյանն, անսպասելի ձեւով ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: