Ասք թշնամի եղբայր ու քույր Թովմասյանների մասին, և ոչ միայն

21/03/2018 16:06
Ասք  թշնամի եղբայր  ու քույր Թովմասյանների մասին, և ոչ միայն


Քչերին է հայտնի, որ  նորանշանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու «Հայելի» ակումբի նախագահ՝ Անժելա Թովմասյանը եղբայր ու քույր են:

 Նրանք տարօրինակ  ընտանիքից են սերում, Հրայր Թովմասյանի  հայրը՝ նախկին իրավաբանը, բաժանված է կնոջից և որդու՝ Հրայրի հետ չի շփվում ու խոսում: Մայրն էլ աղջկա՝ Անժելայի հետ չի շփվում ու խոսում:

Շատ չխորանանք,սա նրանց ընտանեկան դրաման է,պարզապես  մեր հասարակությունը իրավունք ունի այս մասին իմանալու:

Ուշագրավն այն է, որ մեկմեկու ատող եղբոր ու քրոջ ճակատին կա կնքված Մկան՝ Հովիկ Աբրահամյանի դրոշմը:

Եղբայր ու քույր,  Մկան կողմից  օգտագործվում են որպես անձնական իրավաբան ու լրատվական շպիոն: Երբ Նիկոլ Փաշինյանը Արթիկի ՔԿ-ում էր, Հովիկ Աբրահամյանը , համաձայն իրեն հատուկ խարդախ գործարքների,Հրայր Թովմասյանի ձեռքերով նամակներ էր տանում բերում,ասել է թե Հրայր Թովմասյանը Նիկոլի թռչող նամակատար աղավնին էր ու մամուլով մեկնաբանվում էին տեսակետներ հօգուտ Նիկոլի:

 

Ապերախտ Նիկոլը մոռացել է այս ամենն ու  անխնա քլնգում է ՍԴ նախագահ՝ Հրայր Թովմասյանին:

Մկան գործունեության համար պակաս կարևոր դեր չի խաղացել քույրը՝ Անժելա Թովմասյանը:

Անմիջական ու թեթևսոլիկ բնավորության տեր Անժելան ցուցակագրված էր Մկան դրական փիառի ու լրտեսական շրջանակներում, «Հայելի» համանուն ակումբի ու  հաղորդաշարով հանդերձ:

Ակումբի ասուլիսներից հետո ձայնագրվում էին քաղաքական գործիչների հետ մասնավոր զրույցներն ու վերջում  ծրարների հետ փոխանակվում: Ըստ լրագրողական շրջանակների, բանավեճային ակումբի գաղափարը տվել է Մուկը՝ նպատակ ունենալով հանրությանը ի ցույց դնելու  ՀՀ նախագահի կողմից կառավարվող երկրի բացասական լույսը, ինչն էլ առանձնակի ձևով անում էր «Հայելին»՝ բոլորի կողմից սիրված Անժելայի միջոցով:


Անի Մադոյան