Ալթունյանին հաշված օրե՞ր են մնացել

12/03/2018 19:24
Ալթունյանին հաշված օրե՞ր են մնացել

Երբ ՀՀ ԱՆ նշանակվեց Լեւոն Ալթունյանը, «Հայկական Ժամ»-ը առաջիններից էր, որ բարձրաձայնեց նորաթուխի պաշտոնի հետ անհամատեղելիությունը:

2016թ-ին ձեւավորված ՀՀ Կառավարության կազմում, թերեւս ամենաանհաջողակ կադրը՝ Լեւո Ալթունյանը պաշտոնավարման ընթացքում, ոչ միայն ոչ մի դրական փոփոխություն չիրականացրեց, այլեւ խառնեց ամբողջ համակարգը, չկարողացավ կյանքի կոչել իր եւ ոչ մի նախաձեռնություն: 


Կլինի՞ Ալթունյանը նոր ձեւավորվելիք կառավարության կազմում, իհարկե՝ ոչ, պնդում են գործադիրի մեր աղբյուրները՝ նշելով, որ Լեւոն Ալթունյանից ազատվելու համար բազմաթիվ առիթները բաց թողած Կարեն Կարապետյանին էլ է ձանձրացրել անհաջողակից, եւ փետրավորների սիրահարին հաշված օրեր են մնացել պաշտոնավարման համար: