ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:
Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)
- Ո՞րն է քննիչների շահագրգռվածությունը եւ ինչու՞ է ՀՔԾ-ն կոծկում հանցագործությունը
- Բաց նամակ. «Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում»