Ալիկ «Սերկևիլը» Կանաչուտում նոր թափով վերակառուցում է իր շքեղ տունը

22/02/2018 15:34
Ալիկ «Սերկևիլը» Կանաչուտում   նոր թափով վերակառուցում է իր  շքեղ տունը

Արարատի մարզի Կանաչուտ գյուղը Ալիկ Սարգսյանի ծննդավայրն է:

Տեսանյութում  պատկերված շքեղ տունը պատկանում է նախկին մարզպետ Ալիկ «Սերկևիլին», այպես կոչեցին նրա գյուղում: Ծպտյալ ձևով գյուղացիները մեր կայքի լրագրողներին հրավիրել էին Կանաչուտ, հասկանալի պատճառներով մարդիկ չեն ուզում բացահայտվել, նրանք դժգոհում էին, որ գյուղում մանկապարտեզ չկա: Փոխարենը կա խոնավ պատերով լքված շենք:

Կյանքը մեռած է Կանաչուտում: Բայց արի ու տես, որ աղքատացման այս ֆոնին ետուզեռ է Ալիկ «Սերկևիլի» տանը:  Տես տեսանյութը:

Երբ այս առնչությամբ մեկնաբանության  ակնկալիքով  հեռախոսով զրուցեցինք Կանաչուտի համայնքապետի հետ, վերջինս ասաց, որ այդ տունը Ալիկի եղբայրն է կառուցում և որ մանկապարտեզը երկու ամսից կգործի:

-Չեմ հավատում, որ գյուղում մարդ կգտնվեն, որոնք դեմ կխոսեն  Ալիկին,-ասաց Ասատրյան-գյուղապետը:


Նարինե Հասրաթյան