«Անգելինա»-ն գիշերո՞վ է փակվել

14/04/2018 11:23
«Անգելինա»-ն  գիշերո՞վ է փակվել

Քիչ առաջ ,Այգեկ համայնքի մանկապարտեզի սաների ծնողները «Հայկական Ժամի»-ին տեղեկացնում են, որ մեր՝ Ահազանգ. Մանկապարտեզի երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով վերտառությամբ տպագրված հոդվածից հետո, պատկան մարմիներին խապս տալով և հասարակական պարսավանքից զգուշանալով՝ ժամերի ընթացքում  նուն օրվա գիշերը փակվում են «Անգելինա» ռեստորանի դռները:

Հիշեցնենք,որ մեր կայքին էին դիմել Այգեկի մանկապարտեզի երեխաների  սարսափած ծնողները տեղեկացնելով, որ Նելլի –Շմայս խելագար ամուսիներն իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանի մնացորդներով կերակրում են իրենց երեխաներին, իսկ ծնողների կողմից հավաքվող սննդի գումարները՝ գրպանում :Հիշեցնենք , որ հանրաճանաչ Շմայսի կինը՝ Նելլի Մովսիսյանը,  Այգեկ համայնքի մանկապարտեզի տնօրենն է:

Հ.Գ.  Ի գիտություն  ընթերցողների՝ Բ 26-ի վերահսկողության տակ գտնվող Lurer.com կայքը գրագրողությամբ զբաղվելով, առանց հղում անելով՝ «Հայկական Ժամ» կայքին, մեր լրագրող՝ Ամալյա Սահակյանի հոդվածը վերագրել էր իրեն, որը հեղինակային իրավունքի կոպիտ խախտումէ: Հուսանք, որ մեր գործընկեր Lurer.com կայքը կուղղի իր  անթույլատրելի  սխալը՝ վերջ տալով գրագողության արատավոր սովորույթին: