ԱԱԾ-ի անհաջող կադրը Մասիսում

12/04/2018 19:21
ԱԱԾ-ի անհաջող կադրը Մասիսում

Արարատի մարզի  Մասիս քաղաքի,  բիզնես դասի մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ իրենց հուսահատության է հասցրել  Մասիսի ԱԱԾ-ի կառույցի պետ՝  Կարեն Մադոյանի ինքնակառավարումը, որը միտված է իրենց  ռեկետ անելուն:

Ըստ մեր զրուցակից գործարարի, Կարեն Մադոյանը տևական ժամանակ է, որ անարգել չարաշահում է ԱԱԾ իր պաշտոնը՝ տեղաբնակ բիզնեսմենների ներքին խոհանոցին խառնվելով և նրանց ամսական կտրվածքով անձնական հարկային դաշտ բերելով:

«Ավելին, լավ մուծվող տնտեսվարողներին Կարեն Մադոյանը «կռիշ» է դառնում՝  հարվածելով  մրցակցության բիզնես կանոններին»,-ընդգծում է մեր զրուցակիցը և շարունակում,-«Տարածաշրջանի բնակչությունն այսօր բացահայտ խոսում է  Կարեն Մադոյանի ու Խարբերդի գրադարանավարի քրոջ սիրային կապի մասին՝ վարկաբեկելով ուժային կառույցը մարդկանց աչքերում, իմիջայլոց , ԱԱԾ-ի պետի սիրուհին աշխատում է «Զվարթնոցի» օդանավակայանում»,-ավարտում է խոսքը գործարարը, որի անունը հայտնի պատճառներով չենք նշում:



  Ամալյա Սահակյան