«Вход и выход». Շիրակը չի՞ ընդունում իր մարզպետին

11/04/2018 12:37
«Вход и выход». Շիրակը չի՞ ընդունում իր մարզպետին

Շիրակի մարզում չեն դադարում մարզպետ Արթուր Խաչատրյանի գործունեությունից դժգոհությունները:  Կարճ ժամանակահատված է ինչ դաշնակցական մարզպետը ղեկավարում է մարզը, սակայն մինչ օրս չի կարողանում վստահություն ներշնչել իր ենթակաների շրջանում։ Ըստ մարզի մեր աղբյուրների Արթուր Խաչատրյանը նստած իր տաքուկ աշխատասենյակում համակարգչով է զբաղվում ողջ օրը, իսկ բազմախնդիր մարզի հարցերով վերջինիս դուռը թակողներին ցույց է տալիս հերթագրման ճանապարհը, իսկ թե կհասնի այդ հերթը՝ Աստված գիտե...

-«Вход ու выход»՝ մատը դրած կոմպյուտրին մենակ խաղ կխաղա, էս է մեր մարզպետի բան ու գործը։ Խորհրդակցությունները անբովանդակ, իսկ նիստերը արագացված տեմպերով, որ չենք հասցնում հարց տանք ու պատասխան ստանանք։ Բարեւ-բարիլույսի մասին էլ խոսք չկա, էս Շիրակի մարզը հո փորձադաշտ չէ՞, մի կարգին մարդ չկա՞ նշանակեք գործ անի, մարդկանց մատից փուշ հանի։ Թամամ գյուղերի ու քաղաքների տեղն էլ չգիտի, էդպես մարզպետ դեռ մարզում չենք ունեցել։ Մի հատ սեւ ժիլետ ունի հագած ման կգա թեւերը կախ, է հետո՞... Ով էկավ, էս մարզը մեկը մեկից վատ էղավ,- իրենց կարծիքն են հայտնում  մարդիկ։