Թուրքիան Սիրիայում հումանիտար շարասյուն է գնդակոծել

23/02/2018 18:01
Թուրքիան Սիրիայում հումանիտար շարասյուն է գնդակոծել

Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնող թուրքական բանակը հարված է հասցրել մարդասիրական շարասյանը։

«Մարդասիրական շարասյան և Աֆրին շարժվող մեքենաների վրա թուրքական կողմի գնդակոծության արդյունքում մեկ մարդ է մահացել է, յոթ հոգի՝ վիրավորվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան։