• Categories

  • Դրամական պահանջ քաղաքացուց, ոչ իր մեղքով առաջացած խնդիրների համար

    Կենտրոն վարչական շրջանի Տոլստոյ 8 հասցեից խմբագրություն է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երեւանի ԳԳՄ-ի բաժանորդ Բուզանդ Հարությունյանը եւ տեղեկացրել, որ Կենտրոն տարածքային արտադրա-շահագործական ծառայությունից նամակ է ստացել, որտեղ նշված է.
    «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի պահանջները» տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր բնակարանին /բնակելի տանը/ ամրակցված հաշվառքի սարքի /գազահաշվիչ/ ստուգաչափման արդյունքում հայտնաբերվել է գազահաշվիչի խախտում։ Հիմք ընդունելով Կանոնների 4.9 կետը իրականացվել է Ձեր կողմից ծախսած գազի քանակի եւ արժեքի վերահաշվարկ։ Համաձայն վերահաշվարկի գազահաշվիչի խախտման հետեւանքով օգտագործված գազի արժեքը կազմում է 58 241, իսկ գազահաշվիչի մասով պատճառված նյութական վնասի փոխհատուցման արժեքը կազմում է 5 270 դրամ։
    Միաժամանակ տեղեկացվում է, որ վերահաշվարկի հետ կապված առարկություններ ունենալու դեպքում, համապատասխան հիմավորումներով Ձեր առարկությունները կարող են ներկայացվել ԳՄՕԿ-ի 4.10 կետով սահմանված 7 աշխատանքային օրվա ընթացքում։
    Կից ներկայացվում է՝
    Վերահաշվարկը, գազահաշվիչի անսարքության պատճառների եւ վերանորոգման ծախսերի վերաբերյալ թիվ 187129 եզրակացության պատճեն»։

    Տարածքային ծառայությունից հայտնում են, որ հինգ տարին մեկ անգամ լաբորատորիան է կապարակիքով գազահաշվիչները տանում ստուգման, իսկ այն, որ բաժանորդի գազահաշվիչի ներքին մակերեւույթում ջուր է գոյացել, կամ քայքայված է թվատախտակը, քերծված է դիմապակին, ապա լաբորատորիան համապատասխան ստուգումների արդյունքում կտա համապատասխան եզրակացություն։
    Հարցին, թե գազահաշվիչի խախտման հետեւանքով առաջացած օգտագործվող գազի արժեքը ինչու՞  պետք է վճարի բաժանորդը, ծառայությունից պատասխանեցին, որ բաժանորդը հերքման դիմում է ներկայացրել, որ գազահաշվիչի մասով պատասխանատվություն չի կրում, այսինքն մնում է սպասել լաբորատորիայի եզրակացությանը։
    Այստեղ հարց է առաջանում, եթե բաժանորդը պատասխանատվություն չի կրում գազահաշվիչների կամ կապարակնիքների մասով, լաբորատորիան ի՞նչ եզրակացություն կտա, եւ արդյո՞ք պատասխանատվություն չկրող բաժանորդից կպահանջվի վճարել ոչ իր մեղքով գազահաշվիչի խախտման պատճառով առաջացած գումարը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30