• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • 28 տարվա անտարբերություն

     

    88-ի ավերիչ երկրաշարժից անմասն չմնաց նաեւ Լոռվա մարզի Գյուլագարակ համայնքը: Իսկ ավելի ցավալի էր այն անտարբերությունը, որ դրանից հետո` 28 տարիների ընթացքում Գյուլագարակ համայնքի ղեկավարներն այդպես էլ խոստացված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը չտեղադրեցին, միայն համայնքային կենտրոնի պատին փակցված ցուցանակն էր, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր, որ «շուտով տեղադրվելու է հուշաքար»… շուտովը տեւեց 28 երկար ու ձիգ տարիներ:

     

    2016թ-ի աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում գյուլագարակցիները նոր համայնքապետ ընտրեցին` Խաչիկ Մանուկյանին, վերջինս ընտրողներին հավատացրել էր, որ ինքն ապահովված մարդ է եւ համայնքի ղեկավարումը ստանձնելու է միայն համայնքի հրատապ խնդիրները լուծելու համար… Հավատացին համագյուղացիները, իսկ Խ. Վարդանյանը, գոնե առայժմ, արդարացրել է նրանց հույսերը:

     

    Ըստ տեղացիների, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը համայնքապետն իր սեփական միջոցներով է տեղադրել, իսկ հարակից տարածքն էլ ցանկանում է դարձնել հանգստի գոտի, առայժմ աղբազատվում ու կանաչապատվում է տարածքը:

     

    Անկողմնակալ լինելով փաստենք, որ այն ինչ չի արվել 28 տարիների ընթացքում, արվել է վերջին 7 ամսում: Օրինակ Գյուլագարակի Վերին թաղը նոր թաղամաս է, որը ռուսները կառուցել են 88-ի երկրաշարից հետո, տուժած ընտանիքների համար: Սակայն ռուս շինարարները չէին էլ պատկերացնում, որ իրենց կառուցած թաղամասում բնակիչները 28 տարի ջրի երես չեն տեսնելու: Եվ որքան կզարմանային, երբ իմանային, որ դա ընդհամենը ճիշտ կազմակերպելու եւ մարդկանց տները ջուր հասցնելու համար ահռելի ծախսեր պետք չէին, պարզապես, ինչպես երեւում է համայնքը ղեկավարողներն անգործության հետ սեր են ունեցել:
    Ինչեւէ, այսօր Վերին թաղն ապահովված է ջրով:

    Մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք համայնքային գերեզմանատների խնդիրը: Գյուլագարակում, ինչպես ՀՀ շատ համայնքներում, հին եւ նոր գերեզմանատներն անգամ ցանկապատեր չունեն, իսկ խոտածածկույթն այնքան է աճել, որ մարդիկ իրենց հարազատների գերեզմանաքարերը դժվարությամբ են գտնում:

    Գյուլագարակ մեր այցի ժամանակ գերեզմանոցի տարածքի մաքրման եւ ցանկապատման աշխատանքներն էին ընթանում:

    Խաչիկ Վարդանյանին հանդիպեցինք Գյուլագարակի եկեղեցու տարածքում: Այդ ժամանակ էլ տեղեկացանք, որ գյուղապետի նախաձեռնությամբ հանգանակություն է կազմակերպվել գյուղի 19-րդ դարի եկեղեցու հիմնանորոգման համար:

     

    Ըստ Խ. Վարդանյանի, վերջին տարիներին զբոսաշրջությունն ակտիվացել է տարածաշրջանում, եւ քրիստոնյա հային պատիվ չի բերում հյուրերին դիմավորել քանդված եկեղեցու տեսարանով: Աշխատանքներն ու գումարների ծախսը, ըստ գյուղապետի, լինելու է թափանցիկ, բացվելու է էլ. կայք, որտեղ հստակ նշվելու է բոլոր ծախսերը, աշխատանքները, որոնք արվելու են:

     

    Իր ընտրվելկու եւ կատարված աշխատանքները լուսաբանելու հարցում նորընտիր գյուղապետը համեստ գտնվեց` ասելով, որ չի ցանկանում առօրյա գործերը թվարկել, իրեն հուզում են լուրջ հիմնախնդիրները, որոնցից մեկը գյուղի եկեղեցին է, իսկ մյուսը մանկապարտեզը, որը սոց ներդրումների ծրագրով կառուցվում է:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31