• Categories

  • Ֆրանսիայի դատարանը թույլատրեց Ադրբեջանին անվանել «բռնապետություն»

    Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանն անընդունելի է համարել Բաքվի հայցն ընդդեմ France 2 հեռուստաալիքի լրագրողներ Էլիզ Լյուսենի ու Լորան Ռիչարդի, որոնց Բաքուն մեղադրում էր զրպարտության մեջ՝ Ադրբեջանին «դիկտատուրա» (բռնապետություն) անվանելու համար:

     

    Էլիզ Լյուսենն ու Լորան Ռիչարդը Ադրբեջանին բնորոշել էին որպես բռնապետություն «Cash Investigation» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել էր 2015թ.-ի սեպտեմբերի 7-ին:

     

    Նանտեր քաղաքի դատարանի  նախագահը հայտարարել է. «Մամուլի ազատության մասին օրենքը նպատակ ունի ապահովելու խոսքի ազատությունն ու թույլ չտալ պետությանը քրեական հետապնդման ենթարկել անհատին»:

     

    Ինչպես հաղորդում է Liberation-ը, դատարանը գտել է, որ «քրեական օրենսգիրքը խստորեն մեկնաբանվել է» ու Կովկասի պետությունը «չունի ավելի իրավունքներ, քան Ֆրանսիայի պետությունն» ու անընդունելի ճանաչել հայցը:

     

    «France Télévisions»-ի ու երկու լրագրողների փաստաբանները ողջունել են դատարանի որոշումը: Փաստաբան Վիրջինի Մարկեն դատարանի որոշումն անվանել է «շատ հետաքրքիր»՝ ընդգծելով, որ դատարանը ճանաչեց, որ քաղաքացու, ավելին, լրագրողի դեմ գործելը լրջորեն կվնասի արտահայտվելու ազատությանը: Փաստաբանը նշել է, որ այս որոշումը «վերջ դրեց լրագրողներին քաղաքական գրաքննության ենթարկելու բոլոր հնարավորություններին»:

     

    Հիշեցնենք, որ «Cash Investigation» հաղորդման ժամանակ Էլիզ Լյուսեն ներկայացրել է Լորան Ռիչարդի ռեպորտաժը, որն արվել էր նաև Ֆրանսուա Օլանդի Բաքու այցի շրջանակներում, որում Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևը՝ որպես «դիկտատոր» կամ «բռնապետ»:  Ալիևին բռնապետ էր անվանել նաև «France Télévisions»-ի գործադիր տնօրեն Դոֆան Էրնոտը, ով ասել էր, որ եթե իրենք մի բանի մասին խոսում են, ապա այն ստուգում ու վերստուգում են՝ ընդգծելով, որ ռեպորտաժի պատրաստումը տևել է մոտ 1 տարի:

     

    «Ասել, որ Ադրբեջանում դիկտատուրա է, սա կարծիք չէ: «Cash Investigation»-ը կարծիքների վերաբերյալ հաղորդում չէ, այլ հետաքննություն»,-  ասել էր հաղորդավարը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31