• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Կասկածելի խորհուրդների կարիք չունենք

    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ կերպով արձագանքել է Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին:

    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զախարովան նշել է, որ շփոթված են Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից:

    «Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որում արտահայտություններ կային «ազգամիջյան հարաբերությունների բալանսի, բարեփոխումների կոնցեպցիայի և միջմշակութային երկխոսության հեռանկարների» վերաբերյալ: Կարծում ենք, որ նման արտահայտությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության վերաբերյալ ռուսական դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հանդեպ «ոչ բարեկամական քայլ» գնահատականը տարօրինակ է թվում»,- ընդգծել է Զախարովան:

    Նա ցավալի է համարել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին կիրառել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «հայկական հետքի» մասին տարբերակը:

    «Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում են յուրաքանչյուրի իրավունքները և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են ինքնակազմակերպման և մշակութային, ազգային-հասարակական միավորումների գործունեության համար բոլոր պայմանները»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիներին են պատկանում ՌԴ-ում գործող շուրջ 260 ոչ առևտրային կազմակերպություններ:

    «Դաշնային մակարդակում հաջողությամբ գործում են Ռուսաստանի երիտասարդ ադրբեջանցիների միավորումը, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը, Համաշխարհային ադրբեջանական մշակութային ֆոնդը»,- ընդգծել է Զախարովան:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « April 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30