• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ահաբեկչությունը կարող էին Թուրքիայից հովանավորել

    Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դատարանի նյութերը։Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի եղբայրը՝ Ակրամ Ազիմովը, որին այսօր կալանավորել են քննության միջնորդությամբ, մահապարտ Ակբարժոն Ջալիլովին է փոխանցել Թուրքիայում ահաբեկչական միջազգային խմբավորման անդամից ստացած գումարը:

    «Քննությունը ներկայացրել է տվյալներ, որ Ազիմովը շփվել է Ջաիլիլովի հետ ու նրան գումար փոխանցել։ Տվյալ դրամական միջոցները ահաբեկչության պատրաստման համար էին, նա դրանք Թուրքիայում էր ստացել միջազգային ահաբեկչական կազմակերպության ակտիվ մասնակցից»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է դատավոր Ելենա Լենսկայայի՝ Ազիմովի կալանավորման մասին որոշման մեջ։

    Բացի դրանից որոշման մեջ նշվում է, որ Ազիմովը կեղծել է փաստաթղթեր՝ Ռուսաստանում կազմակերպության անդամների անարգել տեղաշարժի համար։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30