• Categories

  • 15 տոննա պոմիդոր եւ գյուղմթերք` հատուկ պատրաստված թաքստոցներում

    Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն:

    ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ իրականացված հետևողական միջոցառումների արդյունքում մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

    Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ահազանգել և պատրաստակամություն է հայտնում արձագանքել ու հետամուտ լինել խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից:

     

    ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի

    տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31