• Categories

  • Ֆրեզնոյի բժիշկները «որդեգրեցին» Մասիս ԲԿ-ին՝ սիփանիկցի 7-ամյա  Տիգրանին Ֆրեզնո վիրահատության տանելով

    Առողջապահական ոլորտն  ամբողջությամբ վերահսկվում է Արարատի մարզի  առողջապահության և սոցիալական վարչության կողմից: Մարզում առկա է 56 բուժհաստատություն ,որոնք  գտնվում են  մարզային ենթակայության ներքո:

    Վերջերս մեր կայքն անդրադարձել էր  նրանցից մեկին՝ Մասիս ԲԿ-ին /Հեղափոխություն Մասիս ԲԿ-ում/ վերտառությամբ հոդվածում  և տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ ԱՆ հրավերով Ֆրեզնոյի հրուպատոս  Պերճ Աբգարյանի և իր օգնական, բժիշկ Վաչե Վասիլյանի  առաքելության շրջանակներում Ֆրեզնոյի տարբեր առողջապահական կենտրոններից նեղ մասնագետներ են հրավիրվելու  Հայաստան՝ մարդասիրական  անվճար բուժ օգնություն ցուցաբերելու համար:

     

    Արտերկրի բուժաշխատողներ՝  քիթ-կոկորդ- ականջաբան, գինեկոլոգ, մանկաբույժ, ակնաբույժ, թերապևտ, պատրաստակամ, անվճար բուժ օգնություն էին  իրականացնելու ինչպես Մասիս քաղաքի,այնպես էլ հարակից գյուղերի բնակիչներին:

    Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Ֆրեզնոյի բժիշկներն օրերս այցելեցին Հայաստան, Արցախ, հանդիպել Արցախի նախագահ՝ Բակո Սահակյանին, ԱՆ նախարարին, անվճար բուժօգնություն, բժշկական սարքավորումներ, պարագաներ, բազմապիսի բժշկական գործիքներ, դեղորայքներ, մանկական մահճակալներ նվիրաբերեցին առողջապահական կենտրոններին:

     

    Մասիս ԲԿ-ում՝ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով 2 հիվանդներին բժշկական ժապավեններ են տեղադրվել:

    Նորածնային  բաժանմունքին սրտի  դոպլեր են նվիրել՝ սաղմնային  վիճակը  վերահսկելու համար:

     

    Շիրակի մարզի Ախուրյանի բժշկական կենտրոնին նվիրաբերեցին թանկարժեք բուժ սարքավորում, իսկ Մասիս ԲԿ-ին՝ ուղղակի «որդեգրեցին»:

    Ֆրեզնոյի մասնագետները  որոշում են կայացրել՝ ՍԲԱ. Կորոնար  արտերիովենոզ ֆիստուլա, ՍԱ 1ՖԴ/NYHA/ ախտորոշմամբ, Սիփանիկ գյուղի  7-ամյա  Տիգրան Մինասյանին իր  մոր ուղեկցությամբ  անվճար հիմունքներով  տեղափոխել  Ֆրեզնո ՝ վիրահատության համար:

     

    Անվճար  վիրահատությունների, բաց դռների օրերի արդյունքում  տասնյակ հիվանդներ ստացել են գինեկոլոգիական  ընդհանուր վիրաբուժական օգնություն, քիթ-կոկորդ-ականջաբան՝ 46 հիվանդ, մանկական՝ 134 հիվանդ,ակնաբույժ՝ 157 հիվանդ և այլն: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն   անձամբ պատվոգրեր ու շնորհալակագրեր է հանձնել Ֆրեզնոյի բժիշկներին:

    -Ֆրեզնոյի՝  մեր կոլեգաների բժշկական անվճար օգնությունը Մասիս ԲԿ-ի համար ժամանակի հրամայականն էր:Մեր նպատակն է հաճախակի հյուրընկալել արտերկրից նմանատիպ բժիշկների, փորձի փոխանակումն ու շփումը նպաստում է մեր  բժշկական ծառայության որակի բարձրացմանն ու արդիական չափորոշիչների կիրառմանը, որից շահում են տարածաշրջանի  բնակիչները,-մեզ հետ զրույցում ասաց Մասիս  ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Նունե Ավանեսյանը:

     

     

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31