• Categories

  • Ֆրանիսացի ուսանողները` Գորիսի քարանձավներում

    Սյունիքի մարզի Գորիսի ֆրանսիական քույր քաղաք Վիենի 3-րդ կուրսի ուսանող աշխարհագրագետ` Արամ Քիմայբաեճնն իր ընկերոջ` ֆրանսիացի Միշելի հետ միասին ուսումնասիրում է Գորիսի քարանձավները: Երիտասարդները նպատակ են հետապնդում ստեղծել մատչելի ճանապարհ դեպի քարանձավներ, որտեղ հազարամյակներ առաջ մարդիկ են բնակվել: Դեպի քարանձավներ հաճախակի արշավի դուրս եկող քսանամյա ֆրանսիաբնակ այս երկու երիտասարդները փորձում են արշավային ակումբ ստեղծել` հնարավորություն տալով ներդրողներին տուրիզմի զարգացման կենտրոն ունենալ Գորիսի հիասքանչ բնության գրկում:

    – Տաս տարի է ինչ մանրակրկիտ ձևով ուսումնասիրում եմ Գորիսի քարանձավները,- ասում է Արամը,-իսկ ֆրանսիացի ընկերս` Միշելը, որը բնական պաշարների ղեկավարման մասնագետ է, ինձ ընկերակցում է 2012-ից: Նա դիտակետ է տեղադրել սարերում, որի շնորհիվ ուսումնասիրում է թռչունների ցեղատեսակները: Միշելը ինձ հետ հաստատակամ է տեխնոլոգիական մեթոդներ կիրառել Գորիսում և մեր գաղափարը կյանքի կոչել,- շարունակում է Արամը,- ի դեպ մեր գաղափարը ողջունել է նաև Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը և ծրագրերով աջակից է լինելու արշավային ակումբի ստեղծման գործընթացին:

    Մանե Ավագյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31