• Categories

  • Ֆլեշի Բարսեղի քրոջ որդի՞ն է կեղծ շինարարը

    Օրերս, «Դավիթ Լոքյանը միզեց մշակույթի շենքում ու շենքն այդպես էլ անկառուցվել մնաց․․․»,- քուչակցիներն ահազանգում են  վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Քուչակ գյուղական համայնքի Մշակույթի տան շենքի կառուցման, արդեն մի քանի տարի ձգձգվող պատմությանը։

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ըստ քուչակցիների, մշակույթի շենքի կառուցումն իրենց խոստացել էր ՀՀ նախագահը։ Հայտարարված մրցույթը, վերջնականորեն շահել էր ոմն Աշոտ Խաչատրյանի պատկանող շինարարական ընկերություն, որի անունը հույժ գաղտնի է պահվում։

    Ըստ մեր աղբյուրի, Աշոտ Խաչատրյանը տխրահռչակ օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի քրոջ որդին է, հանդես է գալիս «Կաժին-Ստրոյ» ՍՊԸ անունից, սակայն մեր հարցումների արդյունքում պարզեցինք, որ նման ընկերություն պետական ռեգիստրում գրանցված չէ։

    «Ընկերությունում», որը գտնվում է կիսաավեր ու փնթի մի շինարարական իբր խանութում, կանչեցին տնօրեն Աշոտ Խաչատրյանին, որպեսզի վերջինս պատասխանի հարցերին․

     

    -Մշակույթի տան շինարարական աշխատանքները ընթանում են փուլային կարգով, անցյալ տարի ծրագրով ընկերությանն է հատկացվել 20 միլիոն դրամ։ Իսկ թե այս տարի որքա՞ն գումար է հատկացվել ծրագիրը իրականացնելու համար չեմ ուզում ասել,- ասում է Ա․ Խաչատրյանը՝ համոզելով, որ ինքը տնօրենը չի, իսկ թե ինչ լիազորություններ ունի հրաժարվում է պատասխանել,- Այս տարի քուչակցիների երազանքը չի կատարվի, դեռ անորոշ է նորակառույց շենքի ապագան,- երափակում է իր խոսքը Ա․ Խաչատրյանը։

     

     

    Իսկ Քուչակ համայնքի ղեկավար Հովիկ Ամիրյանը հակադարձում է շինարարի խոսքերին՝ ասելով․

    -Անձամբ եմ ներկա եղել, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է հետեւողական եւ որակով աշխատանքներով ավարտին հասցնել կառույցի շինարարական աշխատանքները․․․

     

    Հ․Գ․ Աշոտ Խաչատրյանի հետ հարցազրույցի ժամանակ, վերջինս տեղեկացրեց, որ լուրջ խնդիրներ ունի ինքը եւ շինարարական գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտների է պատահում։

    Մասնավորապես, ըստ զրուցակցիս, Երեւան քաղաքի Դավիթ Հովսեփյանի անվան  191 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները, որն կիրականացնում է իր ընկերությունը երկու տարի է  արհեստականորեն ձգձգվում են։ Ըստ Աշոտ Խաչատրյանի,  Քաղաքաշինության նախարարությունում, թե նախկինում եւ թե այժմ ինչ-որ անտես մի ուժ խոչընդոտում է իրենց աշխատանքները։ Երկու տարի առաջ իրենց ընկերությունը շահել է հայտարարված մրցույթում, սակայն պայմանագիրը ապօրինի ձեւով խզել են, ու մինչ այժմ ինչ-ինչ պատճառաբանություններով պայմանագիր չեն կնքում։

    Դպրոցում ընկերությունը բավականին աշխատանքներ է կատարել, սակայն իրենք էլ չեն վարձատրվել աշխատանքի դիմաց։ Ինչի պատճառով դպրոցի շինարարական աշխատանքները մինչ օրս մնացել են կիսատ։ Այսօր դպրոցի անավարտ աշխատանքների պատճառով շենքի տանիքի մի մասը բաց է, շուտով անձրեւները կսկսվեն, իսկ դպրոց հաճախող մոտ 800 աշակերտներ չեն կարողանում սանհանգույցներից օգտվել։ Ընկերությունը դիմել է դատարան։

     

    Հ․Մ․

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31