• Categories

  • Օպտիմալացումը չարիք՝ կախված մանկավարժների գլխին

    Վերջին ժամանակներս կրթության ոլորտում օպտիմալացման եւ հաստիքների կրճատումների մասով կառավարության որոշումը շատերին անհանգստանալու եւ դժգոհությունների առիթ է տվել։

    Հայկական Ժամ կայքին դիմողները իրենց մտահոգությունն են հայտնում, տեղեկացնելով, որ շատ ուսումնական հաստատություններում տնօրենների, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ աշխատող կադրերի շրջանում ներքին հակասություններ են առաջանում։

     

    Կրճատվող տեխնիկական աշխատակիցները, երբեմն  տնօրենների բացատրությունները լսել անգամ չեն ուզում, ինչն էլ  լարվածություն է ստեղծում կոլեկտիվներում։

     

    Կայքին դիմողները փոխանցում են նաեւ, որ տնօրեններից շատերը իրենց հերթին դժգոհում են ԿԳ նախարարության աշխատակիցներից, ասելով, թե երբ փորձում են խորհրդի կարգով հարցեր պարզաբանել, թե ինչպես ղեկավարվել կրճատումները կատարելիս, որպեսզի ավելի ճիշտ լինի, նախարարությունում վերջիններիս վերադաս աշխատողները քթի տակ մրթմրթալով ասում են։

    -Ձեզ ո՞վ է ասել կրճատեք, գնացեք ի՜նչ ուզում եք արեք,-փոխանցում են մեր զրուցակիցները։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31