• Categories

  • «Օդից փող»՝ «քցում» ուղիղ եթերից

    Հայկական Ժամ կայքին 010 63 10 36 հեռախոսահամարից զանգահարող  Երեւան քաղաքի բնակչուհին տեղեկացրեց, որ Հ 2 հեռուստաալիքի «Օդից փող» կոչվող խաղի մասնակիցները խաբվում են կազմակերպիչների կողմից։

     

    Զանգահարողը հայտնեց, որ վերջերս հետեւել է խաղին, գտել է հարցի ճիշտ պատասխանը՝ զանգահարել է հաղորդաշարի հեռախոսահամարին, սակայն հեռախոսի լսափողը վերցնելու հետո, մոտ 22 րոպե չեն խոսել զանգահարողի հետ, որպեսզի ճիշտ պատասխանը լսեն։ Ինչի պատճառով հեռուսախաղի մասնակիցը ասաց, որ հեռախոսի վճարման գումարը կազմել է 13 հազար դրամ, որի համար պետք է պարտադիր վճարի, այնինչ քաղաքացուհին, ըստ հեռուսատախաղի կանոնների զանգահարել է, որպեսզի ասի ընդհամենը «անվադող» ճիշտ պատասխան բառը, ընդհամենը մեկ րոպե, ինչի համար պետք է շահեր նշված գումարը։

     

    Զայրացած կինը, հայտնեց, որ ինքը գնացել է վերը նշված հեռուստատեսություն, որտեղ նրան ցույց են տվել դուռը եւ ասել, որ կնոջ նման հազարավոր մարդիկ են գալիս ու բողոքում եւ իրենք ոչնչով չեն կարող օգնել կնոջը:

    Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ այս ինտելեկտուալ խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, իսկ հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով և եթե ճիշտ պատասխանեն հարցին, շահում են գումար, ասել է թե` օդից փող: Այնինչ շահողներից տեղեկություններ չկան, իսկ կորցրած «րոպեներով» հազարներով պարտք շալակած քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30