• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության փաստերով

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցներ Ա. Ե.-ի և Խ. Հ.-ի կողմից տրված հաղորդումների հիման վրա:

    Այսպես, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչ Ա. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն կառույցի մեկ այլ հարկային տեսուչ Խ. Հ.-ն իրեն տոկոսով գումարներ է տվել` զբաղվելով վաշխառությամբ: Մասնավորապես, վերջինս 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի օգոստոսի 10-ը` տարբեր ժամանակահատվածներում, իրեն տվել է ընդհանուր առմամբ` 4.500.000 ՀՀ դրամ` սկզբում ամսական 10, ապա` 3 տոկոս տոկոսադրույքով: Վաշխառության հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

    Հարկային տեսուչ Խ. Հ.-ն էլ, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ Ա. Ե.-ն է իր վստահությունը չարաշահելու միջոցով իրենից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: Ըստ Խ. Հ.-ի` 2011 թվականի մարտի 10-ին Ա. Ե.-ն, չարաշահելով իր վստահությունը, կարճ ժամկետներում վերադարձնելու պայմանով իրենից վերցրել է 9.000.000 ՀՀ դրամ, սակայն խոստումը չի կատարել և խարդախությամբ հափշտակել է այն: Հանցագործության հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

    Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերը նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

    Կատարվում է նախաքննություն:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31