• Categories

  • Փրփուրի ձգտումը՝քարշ տալ գոյությունը

     

    Հայ ժողովուրդը հերթական անգամ սգում է իր զինվորի անդառնալի կորստի համար:Յուրաքանչյուր հայորդու մահից հառաչանքի մորմոքը խառնվում է համապարփակ խաղաղությանը,որի մեջ ընդհավետ ննջում են մեր 18-19ամյա սոցիալապես անապահով ընտանիքների զավակները:
    Այս ֆոնին ուղղակի նողկանք ես ապրում` տեսնելով, թե թիկունքում մեր ազգային ամոթը՝ Մանվել Գրիգորյանն ինչպես է ծննդյան օրվա հրավիրատոմսեր բաժանում, շռայլ ծախսեր անում փրփուրային հոգեբանությանբ՝ ակնկալելով սեփական ժողովրդին հիշեցնել իր գոյության, մարտական հեքիաթների և իր Քաջ Նազար տիտղոսի մասին:
    Մեր բոլորիս ներկա խնդիրը պետք է լինի հայաստանյան արկածախնդիր քաղաքական ներկապնակի մաքրելն ու հայ ժողովրդին գաղափարական այլընտրանք ներկայացնելը:
    Թող, որ նոր ձևավորվող համակարգում բացառվեն սրա նմաններն ու տեղաբնակները չունենան իրենց հարստահարողները: Իսկ մեր ազգային խայտառակության ծննդյան կապակցությանբ Հով. Շիրազը թողել է այս տողերը, որպես ազգային նվեր ձոնված՝ կեղծ գեներալին.

     

    ՄԱՐԳԱՐԻՏՆ ՈՒ ՓՐՓՈՒՐԸ

    Ծովի երեսն է փրփուրը ելնում,
    Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
    Մինչ մարգարիտը խորքում է լինում,
    Խորից է ծնվում գանձը ճշմարիտ:

    Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին.
    – Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
    Թե մարգարիտ ես… Էլ ի՞նչ մարգարիտ,
    Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ,
    Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
    ՈՒ ես եմ փայլում,
    Կյանքը վայելում….

    Բայց իր վայելքը երկար չտևեց,
    Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց,
    Հետքն էլ չմնաց ծովի երեսին…
    Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց,
    Ձեռքե-ձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին,
    Ահա’ մայր ծովի միակ փառքը մեծ:
    …Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
    Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
    Բայց խորքում որքա՜ն
    Մարգարիտներ կան,
    Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30