• Categories

  • Փոխհատուցման ուշացման պատճառով չեն հասցրել աշնանացան ցորենի ցանքս անել,

     

    Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում այս տարվա հուլիսի 6-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել բնակիչներին։ Համայնքապետարանի կողմից հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրվել է կարկուտից տուժված բնակիչների վնասի չափերը, ակտեր կազմվել եւ ներկայացվել են մարզպետարան։ Մարզպետարանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարություն։

     

    -Դաշտավարությամբ եւ անասնապահությամբ զբաղվող գյուղացիների միակ հույսը հացահատիկն էր, դա էլ կարկուտը սրբեց,- ասում են հոգսից կուչ եկած մարդիկ:

    Զարիրնջայի բնակիչները փոխհատուցման ուշացման պատճառով չեն հասցրել աշնանացան ցորենի ցանքս անել, ասում են, որ հիմա էլ կառավարությունից խոստացել են, որ հաջորդ տարի գարնանացան  ցորենի սերմացուն կապահովեն, ինչի համար գյուղացիները վստահություն չեն հայտնում։

     

    -Դժվար է ապրելը, ամբողջ դաշտերը մնացել են առանց ցանքսի, հանապազօրյա հացի կարո՞տ ենք մնալու։ Ինչի՞ մի հատ չեն գալիս գյուղ, հարցնեն թե էս հեռավոր գյուղի մարդիկ ինչպես են ապրում ու դիմակայում բնական աղետներին, որ տուն ու գյուղ շենացնեն,-դժգոհում են գյուղում։

     

    Հ․Գ. Զարինջա գյուղում գործող ենթակառուցվածքներից չեն դժգոհում մարդիկ, ասելով, որ միայն գյուղի ապրողին պետական հոգածություն է անհրաժեշտ, թե չէ իրենք պատրաստ են բոլոր իրավիճակներում իրենց տնտեսությունները զարգացնելու, այլապես միայն արտագաղթի ճանապարհը բռնելով ոչ մեկի վատություն չեն անում, դրանից միայն պապենական երկիրն  է տուժվելու։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31