• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Տրանսպորտի տեսչության «լեւի» գծերը

    Ուսումնական տարվա ավարտը հատկապես ծանր է տանում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը:
    Բանն այն է, որ նախարարության կոռուպցիոն ռիսկերից մեկն էլ Հ. Մարտիրոսյանն է ստվերում: Առաջին հայացքից մանր թվացող ժուլիկություն, բայց իրականում հեռուն գնացող ու արմատավորվող արատավոր երեւույթ, որը բարեգործություն անունն է կրում:
    Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, ուսումնական տարին սկսվելու օրվանից մինչեւ ավարտը, ուսանողական անվճար ավտոբուսների անվան տակ, դրանց վարորդները ամսական 30 հազար դրամ «մուծվելով» Հայկ Մարտիրոսյանին, ուղեւորափոխադրումներ են իրականացնում ազատ ու անկաշկանդ հավաքելով ուղեւորափոխադրումների գումարները:
    Նույն աղբյուրի փոխանցմամբ, բավական է նստել մարզային բարեգործական ուսանողական այդ ավտոբուսները համոզվելու համար, որ ուղեւորների մեծամասնությունը հեռու են ուսանողական տարիքից, առավելեւս, որ նրանց շրջանում հատկապես մեծ թիվ են կազմում կաթնամթերքի վաճառքով զբաղվող անհատները:
    ՀՀ յուրաքանչյուր մարզից 10-15 այդպիսի ուսանողական ավտոբուս է աշխատում, ովքեր Հ. Մարտիրոսյանին վճարելով հաստատագրված ամսական «նալոգը» ազատ ու անկաշկանդ ուղեւորափոխադրումներ են իրականացնում` խաչ քաշած ունենալով օրենքն էլ, պետական գանձարանն էլ:

     

     

    Նարեկ

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30