• Categories

  • Տերերի մանկլավիկները խուճապի մեջ են

     

    Ցանկացած տրամաբանող մարդ տեսնում ու զգում է, թե ի՞նչ է կատարվում ամբողջ աշխարհում և հատկապես մեր կողմերում: Դեպքերի զարգացման ընթացքը և արագությունը, հասկանալի պատճառներով խուճապի են մատնել Կրեմլի իշխանություններին ու նրանց «մաքսանենգ պորտնյորներին»: Այս օրերին այդ խուճապը հիանալի ձևով երևում է ՖԲ-ի վրա թառած տերերի մանկլավիկների ցուցաբերած խիստ անհանգստությունից: Քանի որ իրենք՝ իշխանավորները, կլանավիկ ախպերությունը, թիկնապահները և նմանակերպ «գաղջամուղջը» ՖԲ-ում չեն հանգրվանել «բազմազբաղության» և գրել չիմանալու պատճառով, նրանց փոխարեն այս խիստ կարևոր դաշտում վխտում են վարձու սպասավորները:

     

       Հարգելի ընկերներ, հեռու մնացեք դրանցից, որևէ կերպ չտրվեք պարզունակ սադրանքներին, չբռնվեք հետները անիմաստ բանավեճերի, վիճաբանությունների: Նրանք խիստ «կատաղած» են,  սուս ու փուս «Ս» արեք: Պարզապես «ըմբռնումով» մոտեցեք խորտակվող նավի ուղևորներին, որոնք չհասցրին մինչև վերջ վայելել գողացած ավարը: Խուճապի հիմնական պատճառը այն է, որ տեղ չունեն փախչելու: Գլխավոր ապաստարան «մեծ հայրենիքում» ֆաշիզմ է, հայերին «լոմում» են, իսկ Եվրոպան էլ նատուրի G7երին է միայն ապաստան տալիս, բայց ո՛չ էությամբ: Համ էլ, դրսերում իրենցից փախած ողջ հայ ժողովուրդն է, վայն եկավ տարավ, որ հանկարծ ռաստ եկան իրար:

    Չէէէէ՜ թարս խիյարի ուրվականը հանգիստ չի տալիս տղերքին…

     

    Արմեն Զատիկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31