• Categories

  • Տաղանդ, որը փոխանցվեց ժառանգաբար

    Երիտասարդ և հմայիչ դիմանկարչուհի Սյուզաննա Մխեյանն իր նկարչական արվեստի ունակությունները ձեռք է բերել ժառանգաբար,  իր հայրիկից՝ նկարիչ  Ամասիա Մխեյանից…

    և երբեք որևէ տեղ չի սովորել այն արվեստը, որին տիրապետում է մանկուց: Ավելին,  ժամանակի ընթացքում ինքնուրույն զարգացրել է իր ունեցած կարողություններն ու հմտությունները, հասցնելով դրանք կատարելության և  հիացմունքի բարձունքներին։

    Սյուզաննա Մխեյանի շնորհալի տաղանդը սկսել է ձևավորվել դեռ վաղ  հասակում, երբ փոքրիկ Սյուզաննան ընդամենը  4-5 տարեկան էր, իսկ 2010թ-ին՝  17 տարեկան հասակում, նա սկսեց ինքնուս կատարելագործել ու զարգացնել իր նկարչական կարողությունները և արվեստը` որին տիրապետում էր փոքրուց: Սակայն այդ ժամանակահատվածում բազմատեսակ նկարչության ճյուղերի մեջ նա իր համար ընտրեց դիմանկարչությունը, որոշում, որը կարելի է համարել ճիշտ և արդարացված՝ ելնելով երիտասարդ նկարչուհու բազմաթիվ

    երկրպագուների, ընկերների և բարեկամների արձագանքներից, կարծիքներից և այն բազմաթիվ գնահատականներից, որոնք շատ հաճախակի հնչում են նրա և նրա ստեղծագործությունների մասին: Իսկ ամենամեծ կարծիքը նկարչուհու համար  դա իր ծնողների կարծիքն է, հատկապես իր հայրիկի՝ նկարիչ  Ամասիա Մխեյանի։

    Սյուզաննա Մխեյանի նկարներում, բացի դիմանկարներից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ժանրերի նկարներ` որոնք նույնպես բավականին գեղեցիկ են և նրբանկատ, բովանդակային և իմաստալից, բոլոր առումներով ստացված և խրախուսելի` հատկապես ինքնուրույն պայմաններում ձևավորված տաղանդի և բարձր երևակայության արդյունքի համար։

    Ամփոփելով  ակնարկս,   տաղանդավոր և հեռանկարային նկարչուհուն ի սրտե մաղթում եմ նորանոր նվաճումներ ու հաջողություններ, միջազգային հարթակների նվաճում և կանաչ ճանապարհ: Միայն գեղեցիկ հոգու տեր ունեցող մարդիկ  կարող են գեղեցկություն ստեղծել, բարիները` բարություն, իսկ իմաստունները` իմաստություն տալ անիմաստին…

    Է. Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31