• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Վեհափառին երեք մատի կոմբինացիա. Մարզպետն ու գյուղապետը փնտրում են Արշակ թագավորի թաքցրած գանձերը

    Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի ղեկավար՝ Ռոբերտ Հովսեփյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ օգոստոսի 15-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկրորդ անգամ գալու է իրենց գյուղ՝պեղումներ կատարելու: Խոսքը «Թարգմանչած» վանքի մասին է, որը կառուցվել է մ. թ. ա. 6-րդ և 7-րդ դարերում, ըստ վանքի նախկին պահակ, հանգուցյալ ծերունի Արտուշի, այս վանքի բակում է թաղված Մեսրոպ Մաշտոցը: Ոչ իրական թվացող այս ծրագիրն իրականացվում է մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյանի անմիջական ղեկավարությամբ:
    Ըստ Ռուբիկ Հովսեփյանի, ՅՈՒՆԵՍԿՕի փորձագետները պատրաստվում են պատմությունը կասկածի տակ առնել, արտաշիրիմում անել:Վանքի ուղիղ սահմանին է գտնվում ազգությամբ եզդի Շամո Ֆարոյանի տնամերձը, որը ԽՍՀՄ-ի տարիներին է տրվել գյուղացուն, որի հողամասի մեջ ներկա պահին անտիկ գերեզմանոց կա, որտեղ պեղումներ պիտի կատարվեն:

    Ըստ մեր զրուցակցի, Արշակ թագավորի թաքցրած գանձերը 18 մ. խորությամբ թաղված է եկեղեցու մուտքի բակում: Նախկինում բազմիցս փորփրել են, փնտրել գանձերը, սակայն՝ ապարդյուն: Գանձերը թաքցնել է հրահանգել Փառանձեմ թագուհին, երբ Պարսից Շահի սուհանդակները եկել են իր ետևից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին որոնումների արդյունքում, ի վերջո, գտնվում է դամբարանը, որի շուրջ Յունեսկօն սյուներ է խփում: Այս մասին առաջինը գրել է ռուսական մամուլը:

    -Ինձ ՌԴ-ից զանգահարում է Լոբովը և ասում,թե գյուղապետ, այս ի՞նչ ես հայտնաբերել,-ասում է Ռուբիկ Հովսեփյանը,-դեռ մանկուց հիշում եմ, որ 60-ականներին դատապարտյալները իրենց սեփական ձեռքերով փորում էին և հանում 13 մեծ կարասներ,որոնցից յուրաքանչյուրում՝ 12 մարդու կմախք կար, դա արդեն վկայում էր, որ մոտակայքում թաղված գանձեր կան ,-պատմում է զրուցակիցս,- «Թարգմանչած» վանքի վերանորոգման խնդրով սկզբից դիմեցի Գարեգին Բ-ին՝ մերժեց: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ արգելելու եմ Վեհափառին՝ օծելու վերանորոգվող պատմամշակույթային եկեղեցու բացումը,-ասում է գյուղապետն ու երեք մատի կոմբինացիա ցույց տալիս: ՈՒղիղ 7 տարի առաջ դիմել եմ նաև ՀՀ նախագահին,պատասխանել է՝ վերանորոգիր:

    Հ.Գ. Մարզպետից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, նրա հեռախոսահամարը չպատասխանեց:Թե ի՞նչ զարգացումներ կսկսվեն այս պատմության շուրջ և ի՞նչ ավարտ կունենա այն, պարբերաբար կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30