• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Վայ մամա ջա՜ն»

    Թիվ 6 ընտրատարածքում` Արմավիրի տարածաշրջանում, մի զավեշտալի նախընտրական շտաբ է գործում.  «Հայկական Վերածնունդ» կուսակցության վարկանշային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Գառնիկ Ղազարյանի շտաբն է:

     

    Այնտեղից տարածված քաբաբի «անուշաբույրը» մարդկան ներս էր գրավում, իսկ մտնողներն էլ թեւերը բացած, իբր անսահման ուրախությամբ գնում էին տեսնելու թեկնածուին, երբ շտաբի աշխատակիցները նրանցից մեկին հրմշտելով դուրս էր հրավիրում, քաղաքացին գերբնական ուժով առաջ անցավ, ետ տվեց շերտավարագույրներն ու կանչեց.

     

    -Թողե’ք, էս ում ախպերն ա առաջադրվե~լ, ես պետք ա տենամ մեր ախպորը~:

     

    Իսկ լրագրողիս այցի նպատակն այլ էր` Արմավիրի մարզի մեր աղբյուրը հայտնել էր, որ Գառնիկ Ղազարյանը 5000-ական դրամներ եւ կանացի աքսեսուարներ է, որպես ընտրակաշառք բաժանում։ Իսկ դա անում է անհատների միջոցով, արդյունքում` մեկ ակտիվիստը պետք է 30-50 ձայներ ապահովի։

     

    Արմավիրում ծիծաղում են Գառնիկի միամտության վրա` նշելով, որ նրա մարդիկ բերնեբերան անցկացնելով տարածել են արդեն բաժանած ընտրակաշառքների մասին տեղեկությունը։ Կինն իրավաբան է, ինքը տարիներով աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության 2-րդ բաժնի պետի պաշտոնում, ապա Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի գործերի կառավարիչ-վարչության պետի, ինչպես է, որ լուրջ պաշտոններ զբաղեցրած մարդն այսօր, բոլորի նման, բայց ակնհայտ հանցագործություն է անում, դեռ ավելին` հավատում, որ դրանով կարող է ձայն հավաքել:

     

     Երբ այս խնդրով հարց ուղղեցինք Գառնիկ Ղազարյանին վերջինս անհանգիստ շարժուձեւով պատասխանեց։

     

    -Չկա նման բան։ Հերքեք դա էլի, հերքե’ք: Համ էլ էդ ինչի՞ չեն ասում, որ Հանրապետականը 10-20 հազարներ է բաժանում, մեր բաժանածների մասին են խոսում։ Իրենց կարելի՞ է, մեզ չէ՞։

     

    Մեր այն դիտարկմանը, որ մյուս կուսակցությունների բաժանած խոշոր գումարը կստվերի իր նվերները, թեկնածուն գլուխն առավ ձեռքերի մեջ ու բղավեց.

     

    -Վայ մամա ջա՜ն, էս ինչ օրն ընգանք։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31