• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ստեփանավանը միակ տարածաշրջանն է, որտեղ ողջունում են համայնքների խոշորացումը

    ՀՀ ողջ տարածքում անցկացված մեր սոց հարցումները ցույց են տալիս, որ Լոռվա մարզի Ստեփանավանի տարածաշրջանը միակ բնակավայրն է, որտեղ մարդիկ կողմ են համայնքների խոշորացման ծրագրին:

    Բանն այն է, որ Ստեփանավանում եւ հարակից գյուղերի ազգաբնակչությունը համայնքի կառավարումն ու համայնքների խոշորացումը անձնավորում են եւ մատնացույց անելով Ստեփանավան քաղաքը ասում.

    -Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի համբավը ղեկավարման առաջին տարում` տարածվեց մազով, դրանից հետո ամբողջ հանրապետությունով,- պատմում է հարեւան Գառգառի բնակիչներից մեկն ու պատմում, որ ժամկետային ծառայող որդուն այցելելու ժամանակ հաճախ է հանդիպում տարբեր տարածքների բնակիչների հետ, – Երբ մարդիկ իմանում են, որ Ստեփանավանի ռայոնից ենք, միանգամից հարցնում են` «Էդ ճի՞շտ ա, որ ձեր քաղաքը ամենամաքուրնա Հայաստանում ու ամենասիրունը», ասում ենք տո բա ճիշտ ա, բա ինչ ա… Ստեփանավանի նման մաքուր ու սիրուն քաղաք Հայաստանում չես գտնի:

    -Եթե Հանրապետության ողջ տարածքում վարչապետի հրահանգով մայիս ամսվա վերջին շաբաթը համընդհանուր շաբաթօրյակ հայտարարվեց, Ստեփանավանում այդ «շաբաթօրյակը» ամեն օր է: Մի օր քաղաքում կուտակված աղբ չես տեսնի: Ու միայն գլխավոր ճանապարհը չի է, ամբո~ղջ քաղաքն է մաքուր, ծայրամասերից սկսած: Րոպեների ճշգրտությամբ է մաքրվում քաղաքը,- ասում է Լեջան համայնքի խանութներից մեկի վաճառողուհին:

    Անկողմնակալ լինելով ասենք, որ մեր հարցախույզների ժամանակ ինքներս ականատես եղանք, թե ինչպես է մաքրվում քաղաքը:
    Ինչ վերաբերվում է հարեւան գյուղական համայնքներին, այստեղ, ի տարբերություն մյուս մարզերի, ուրախությամբ էին սպասում ծրագրի իրականացմանը` ասելով.
    -Ստեփանավանում առաջնային խնդիրները մեծամասնությամբ լուծված են, իսկ քաղաքապետը պահանջկոտ է, եւ վերջապես հայացքը կուղղի նաեւ գյուղերին: Եվ ամբողջական Ստեփանավանը կվերագտնի տուրիստական գոտու իր նախկին բարի համբավը, եւ մեր տարածաշրջանում էլ վերջապես կաշխուժանա կյանքը:

    Մեկ խոշորացված միավորի գաղափարը ոգեւորել էր մարդկանց նաեւ նրանով, որ վերջապես իրենք քաղաքի բնակչի կարգավիճակ կստանան: Այս ոգեւորությունը զայրացնում էր միայն երկու գյուղական համայնքների գործող ղեկավարներին, ովքեր անթաքույց զայրանում էին, որ տարածաշրջանում, գրեթե ոչ մեկ չի կարողանա մրցակցել գործող քաղաքապետի հետ եւ արդեն ակնհայտ է, որ հենց նա էլ կլինի խոշորացված միավորի ղեկավարը:

    -Մեր գյուղերը լինելու են ծայրամասային թաղամասներ ու ոչ մեկի չի հետաքրքրելու այդ տարածքի խնդիրները, – ասում է խոշորացման ծրագրին դեմ արտահայտվող գյուղապետն ու ավելացնում,- Ինչ վերաբերվում է անձնագրում քաղաքի բնակչի կարգավիճակ ունենալուն` հիմարություն է: Մարդիկ ավելի ուշ կհասկանան, որ գյուղացու կարգավիճակն իրենց ավելի արտոնյալ է դարձնում:

    Ի տարբերություն իրենց համայնքապետերի հոռետեսական մոտեցումների, բնակիչները շեշտը դնում են Ստեփանավան քաղաքում արված աշխատանքների վրա ու ասում.
    -Ստեփանավանի մանկապարտեզներն այցելեք եւ կհամոզվեք ինչ օրինավոր է ամեն ինչ. սանիտարահիգիենիկ պայմաններից սկսած մինչեւ երեխաների սնունդը: Քաղաքապետը ժողովրդական ու պահանջկոտ մարդ է, նա կմտնի գյուղեր, տեղում կծանոթանա խնդիրներին ու արդեն մեր ձայնն էլ լսող կլինի:

     

    Ըստ մեր տեղեկությունների, ծրագրին դեմ արտահատված գյուղապետերը միավորվել ու կառավարությանը դիմում են ներկայացրել իրենց բնակիչների անունից, որ իբր մարդիկ դեմ են ծրագրին: Ընդհամենը օրեր առաջ, 6-րդ գումարման ԱԺն որոշել է, որ Ստեփանավանի տարածաշրջանը բաժանվելու է երեք միավորի: Իսկ Ստեփանավան քաղաքին միանալու են Կաթնաղբյուրն ու Կույբիշեվո գյուղական համայնքները:

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30