• Categories

  • Սուպեր Սաքոն տեղում է, իսկ խաչքարերի յուրացված գումարները չկան. Հայտարարություն հանցագործության մասին

    Թե ո՞ր արժանիքների համար է Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը տարածաշրջանում վաստակել Սուպեր Սաքո անվանումը թերեւս քչերին է հայտնի, բայց իր գործունեությամբ դատախազն ավելի շուտ հիշեցնում է աճպարար Հմայակ Հակոբյանին:

    2017 թվականի ապրիլի 17-ին Հայկական Ժամ-ում հրապարակված Պաշտոնական դիրքի չարաշահում, բյուջեի յուրացումներ… հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել Գեղարքունիքի մարզում: Տեղի մեր աղբյուրները տեղեկացնում էին, որ հոդվածի հրապարակունմից հետո Վաղաշենի գյուղապետ Արթուր Սուվարյանը մարզի դատախազության շենքից հեռու չէր գնում, սակայն գյուղապետն արագ «թուլացավ», իսկ յուրացումների թեման մարեց:

     

    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մարզի Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, ով սեփական մեքենան աստղաբաշխական թվերով վաճառել էր համայնքին, ու այժմ որպես համայնքի ղեկավար շահագործում է այն, կարողացել էր բյուջեից մի քանի անգամ ավել գումարներ դուրս գրել խաչքարերի տեղադրման  համար, ապա սեփական «Սուվար-շին» ՍՊԸ-ի միջոցով լվանալ այդ գումարները եւ գրպանել:

     

    Լրագրողիս հետ մասնավոր զրույցի ժամանակ մարզի դատախազ Ս. ՄՆացականյանը տեղեկացրել էր, որ ուսումնասիրվում է հոդվածում եղած փաստերը եւ որ մի քանի օրվա ընթացքում հարուցվելու է քրեական գործ, սակայն…

    Հրապարակումից անցել են ամիսներ, իսկ ավելի կոնկրետ՝ 8 ամիս, որոնցից վերջին երեք ամիսներին գյուղապետ Արթուր Սուվարյանը Հյաստանում էլ չէ, ոտնահարելով ՏԻՄ-ն իր օրենքներով մնարտունեցի գյուղապետը խոպանում է, կամ ավելի կոնկրետ արդեն մի քանի ամիս է ՌԴ Կրասնոդարի շրջանում,  զբաղված է  հյուրանոց կառուցելով, իսկ նրա բացակայությունն առայժմ մարզի մասշտաբով ծածկադմփոց է արվում:

     

    Տեղեկացնենք, որ Արթուր Սուվարյանը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հորաքրոջ որդին է, ինչպես նաեւ վայելում է մարզպետ Կարեն Բոթոյանի համակրանքը, դե իսկ «Սուպեր Սաքոյին» երգի պատվեր վաղուց է տրված, այնպես որ այս գեղցի շուստռին սեփական ժողովրդից գողացված փողերով, խաչքարերի փողերով հյուրանոց էլ կկառուցի, մոմի փողով էլ …

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31