• Categories

  • Սկանդալային մրցույթի հետեւանքները

     

    Հայաստանում նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնելու նախաձեռնության փաստի առթիվ այսօր` իրավաբան, հասարակական գործիչ, գրող հրապարակախոս Էմիլ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

     

    Ամենայն անկեղծությամբ արդեն ազգի պատվի հետ եք խաղում, որը ծաղրանքի առարկա է դառնալու միջազգային բոլոր ասպարեզներում։

    Համազգային մրցույթը տուն տունիկ չի, որ ով երբ ասես ուզենա անցկացնի։ Բոլոր դեպքերում արդեն ունենք այն ինչ ունենք և ավելորդ քայլեր անելուց առաջ մի պահ պետք է ազգային շահերի մասին մտածել այսօր մեկն է կազմակերպում մրցույթ, վաղը ուրիշը, իսկ մյուս օրն էլ մեկ այլ ուրիշը` ու տենց մինչև ե՞րբ, մինչև ամբողջ աշխարհում ծիծաղեն մեզ վրա և ասեն, որ Հայաստանում գեղեցկություն չկա, կամ էլ չեն կարողանում կողմնորոշվել, կամ էլ ամեն մեկը իր թեկնածուին է զոռով առաջ քաշում…

     

    Անձամբ ինձ դուր չի եկել այդ մրցույթի ոչ կազմակերպչական աշխատանքները, ոչ մասնակիցների ընտրությունը, ոչ էլ թագը տալ ու ետ վերցնելու երևույթը` որը արդեն իսկ մեծ խայտառակություն էր մեր ազգի համար, մեր պետության համար, մեր ՀԱՅ ազգի աղջիկների պատվի համար, եթե մի պահ կարդաք միջազգային լրատվամիջոցները` խայտառակության ենք ենթարկվել միայն այդ թագի երևույթի համար, իսկ հիմա էլ ուզում ե՞ք ընդհանրապես անլուրջ վերաբերմունքի արժանացել Հայաստանը և Հայ աղջկա պատիվը…

     

    Անկախ ամեն ինչից նամուս թասիբ ունեցեք և պատվով դուրս եկեք այս ստեղծված տհաճ իրավիճակից, հարգանքով շնորհավորեք և մասնակիցներին և հաղթող ճանաչված «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» իսկ մնացած մանրուքները հաջորդ տարի կայանալիք մրցույթի ժամանակ կուղղեք։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31