• Categories

  • Սիրիայում կրկին քիմիական զենք է օգտագործվե՞լ

    Գերմանացի լրագրող Ջուլիան Ռյոպկեն իր Twitter-ում գրառում է կատարել և տեղեկացնում է,որ Սիրիայի հյուսիսում գտնվող Քարֆսիթա քաղաքում տեղի է ունեցել քիմիական հարձակում…Ըստ գերմանացի լրագրողի օգտագործվել է քլորին…

    Ինչպես և սպասվում էր,Սիրիայում կրկին օգտատործվել է քիմիական զենք…Սպասվում էր,քանի որ ապրլի 6-ին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով 80 մրադ զոհվել էր և ԱՄՆ-ն նախազգուշացրել էր,որ կպատժի այն կիրառողին…Կիրառող ասելով,ԱՄՆ-ն ի նկատի ունի Ասադի վարչակարգը…Արևմուտքն այդ հարձակման մեջ մեղադրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին,իսկ ամերիկյան օդուժը ռմբակոծեց Հոմս նահանգում գտնվող Շայրաթ ավիաբազան…ԱՄՆ ղեկավարության նախազգուշացումից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինը հայտարարեց,որ Սիրիայիում որոշ ահաբեկչական խմբավորումներ պատրաստվում են քիմիական հարձակումներ գործել,որ այդ ամենում մեղադրեն Սիրիայի օրինական իշխանություններին…Ու այդ հարձակումն իրեն ուշացնել չտվեց…

    Հատկանշականն այն է,որ այսօր Մոսկվայում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը,ով բանակցում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ…Այդ բանակցություններում մեծ տեղ է հատկացված Սիրիական խնդրին…

    Ես ո՛չ ռուսամետ եմ,ո՛չ էլ արևմտամետ..Սակայն ինձ համար տարրական մանկամտություն է այն,որ Սիրիայի նախագահը շատ լավ պատկերացնելով,թե ինչ հետևանքներ կարող են նրա համար ունենալ քիմիական զենքի օգտագործելը,իբրև թե այն օգտագործում է…Ասադը հիմար չէ և շատ լավ գիտի,որ իր իշխանության թշնամիները նստած սպասում են,որ ինքը սխալ գործի…Այդ ամենը հաշվի առնելով համոզված եմ,որ այս քիմիական հարձակումները Ասադի թշնամիների ձեռքի գործն են…Դրանք պլանավորվում են դրսից և հովանավորվում ներսի և հարևան երկրների՝հատկապես Թուրքիայի կողմից…

    Գագիկ Համբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « June 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30