• Categories

  • Սեւանում սուր աղիքային վարակ է տարածված

    Հայկական Ժամ-ին են դիմել Սեւան քաղաքի բնակիչները՝ տեղեկացնելով, որ 1 շաբաթից ավել է քաղաքում տարածված է աղիքային ինֆեկցիա, որը, ըստ բնակիչների, քաղաքի խմելու ջրից է առաջանում։

    -Ջուրը բացում ենք, 5-10 րոպե կարմիր ջուր է հոսում, հետո աստիճանաբար զուլալվում։ Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները վատանում են, ծնողներն են գնում տուն բերում։ Ու միայն երեխաները չէ, որ տառապում են այդ ինֆեկցիայից։ Կներեք արտահայտությանս, բայց ամբողջ քաղաքը լուծ է, իսկ ջրմուղի դռները փակ են, չգիտենք էլ ու՞մ դիմենք։ Բժիշկներին խոսեցնել էլ չի լինում, նրանք էլ ոչ մի տեղ հարցը չի բարձրաձայնվում ու խնդիրը մնում է չլուծված։

    facebook tweeter vkontakte odnoklassniki