• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Սա Գյումրու անմեղ զոհերի հուշապուրակի տարածքն է

    Ո’չ, սա բնավ էլ լքված բնակավայրի լուսանկարներ չեն, ոչ էլ ինչ-որ աղբանոցից կադրեր: Սա Գյումրին է և ոչ ավել, ոչ պակաս Գյումրու կենտրոնը, անմեղ զոհերի հուշապուրակի կողքին, Մանկական աշխարհ խանութի դիմաց` ուր օրվա մեջ տասնյակ երեխաներ են լինում: Եվ սա միակ տարածքը չէ Գյումրիում, որ այս վիճակին է և բուրում է գարշահոտությամբ:

     

    Վերջին օրերին Գյումրիում աղբահանություն է կատարվել միմիայն այն տարածքներում, որտեղով պետք է անցներ վարչապետը, իսկ մնացյալ քաղաքը այս վիճակում է, իսկ քաղաքին հատկատցված աղբահանության համար գումարները գնում են ու գնում, ցնդում օդի մեջ և անէանում: Ու՞ր է նայում պարոն քաղաքապետը և ու՞ր է կորել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժինը` ոչ ոք տեղյակ չէ…

     
    Մի՞թե սա հարիր է Գյումրիին, թե՞ Գյումրիին հարիր չեն իր տեղական ինքնակառավարման մարմինները:

     
    Անահիտ Մութաֆյան
    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30