• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Սարգսյան եղբայրներին կհաջողվի՞ հողը զավթել

    Արարատի մարզի, Արարատ գյուղի (Դավալու) Արարատ գինու գործարան ՍՊԸ-ի հարեւանությամբ գտնվող նախկինից «ժառանգած» տարածքն արարատցիների իրենց գյուղի «ստադիոնն» է: Երեխաների ու երիտասարդների համար ծառայած երբեմնի խաղահրապարակն, այսօր դարձել է կռվախնձոր վերը նշված ընկերության եւ գյուղապետարանի միջեւ:
    Իսկ վեճը հասել է նրան, որ այս մասին խոսում են ողջ մարզում:
    Տարածքն այսօր չի ծառայում նպատակին, մինչդեռ գյուղում գործող վեց տարբեր սպորտային խմբերի երեխաները տարբեր վայրերում են անցկացնում մարզումները։ Ասում են, որ ստադիոն կոչվող տարածքը դեռեւս խորհրդային տարիներին իր կարեւոր դերակատարումն է ունեցել սպորտասերների շրջանում եւ գյուղի ամենաթանկ համարվող հողատարածքն է։

     

    Տեղացիները անհանգստանալով աչքի ընկնելուց, շշուկով ասում են, որ գործարանի սեփականատերեր` Արմեն եւ Արսեն Սարգսյան եղբայրների մասին` ասելով, որ Արմեն Սարգսյանը, հողի կադաստրային արժեքը փոխելու համար, եղբոր՝ Արսեն Սարգսյանի անունով կոչվող գործարանը, անվանափոխել է եւ իր անունով է դարձրել, նա սեփականատեր է ճանաչվել 1998 թվականին։ Իսկ այդ տարիներին, ինքն աշխատել է ՊՆ-ում շինվարչության պետի պաշտոնն է զբաղեցրել։
    Իսկ գործարանի անվանափոխությունն արվել է 30 մլն դրամի հարկերը վճարելուց խուսափելու համար:

     

    Եղբայրների մասին խոսելուց համայնքաբնակների ներքին անհանգստություն էր նկատվում, ինչը պատճառաբանում էին Սարգսյանների կոպիտ ու ոխակալ բնավորությամբ:
    -Գյուղի սեփականությունը չի կարելի նվեր տալ ինչ-որ մեկին, գյուղի պատկանող հողը պետք է մնա համայնքին, դա մեզ հասած ժառանգությունն է, թող սարքեն մեր երեխաների համար: Եթե գյուղապետը գնա նման այդ քայլին, որ այդ հողատարածքը տա գործարանին` գյուղը նրան երբեք չի ների…-իրենց խոսքը եզրափակեցին արարատցիները։

     
    Հ.Գ. Գյուղում պատմեցին նաեւ, որ ՊՆ-ում շինվարչության պետ աշխատած տարիներին, արված յուրացումների ու չարաշահումների համար Արմեն Սարգսյանն ազատազրկման է դատապարտվել, ինչն էլ ավելի մտահոգվելու առիթ է տալիս տեղացիներին, քանի որ սովոր թաթիկը ձեռքը ինչին մոտեցնում է, ակամայից յուրացնում է:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հուլիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31