• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Սատանայի փաստաբանը կամ Սաթիկն էլի հին գործին է

    Օրերս Նախարարի համար դիակն արժե 2 հազար դրամ վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Շտապ օգնության ծառայության աշխատակիցների կողմից մահացածի հարազատներից 5000-ից 10.000 դրամ պահանջելու և այդ գումարներից 2 հազարական դրամը իրենց դեպքի վայր ուղարկած շտապ օգնության կամ հիվանդանոցին տալու փաստին:

    Եվ ահա հայտնվեցին Ալթունյանի վրա թևեր փռող առաջին շողոքորտները:
    168.am կայքը, տեղեկություն է տարածել, թե ես` Էմիլ Մարկոսյանս հոդվածի հեղինակը, իմ ՖԲ էջից հեռացրել եմ այդ գրառումը, ապա, իբր, փորձել է պարզաբանում ստանալ ծառայության պետ Թագուհի Ստեփանյանից: Վերջինս էլ ոչ ավել, ոչ պակաս ասել է, որ 5 հազարական դրամներն իրենք օրենքով են գանձում:
    Ապշել կարելի է և լրագրողի և կայքի անպատասխանատու և ստախոս լինելու աստիճանի չափից, քանզի այդ գրառումը երբեք չի հեռացվել և ասեմ ավելին` գրառումից հետո էջումս հայտնվել են բազմաթիվ լրատվական կայքերում տեղադրված հոդվածների տեսքով, եթե տեսած լինեիք ապա կնկատեյիք այն էլ եղել են բաց բոլորի համար, բոլորը հնարավորություն են ունեցել մեկնաբանություններ թողնելու և թողել են։
    Նախ և առաջ եթե՞ դուք ստախոս ու կողմնակալ չե՞ք և հետաքրքրությունից ցանկացել եք պարզաբանել խնդիրը` ապա ինչո՞ւ չեք հենց այդ հոդվածի ու գրառման սկզբնաղբյուրից սկսել, ինչո՞ւ չեք ինձնից հարցրել դեպքի մասին, մոտս եղած փաստացի ապացույցների մասին, իսկ փոխարենը վերցրել ու հաճոյանալու կամ շողոքորթելու նպատակով պարզաբանումներ եք ստացել Տիկին Ստեփանյանից, որի հայտարարությունը իմ բարձրաձայնած հարցի հետ որևէ կապ չուներ, ես խոսում եմ եմ դիահերձարանների բրիգադների վրա դրված ներքին «ՆԱԼՈԳԻ» մասին, իսկ Ձեր պարզաբանողը խոսում է ինչ որ պետական տուրքի վճարման մասին, սակայն անգամ այս դեպքում կրկնակի անգամ հաստատվում է այն փաստը, որ 168.am կայքը զբաղվում է Առողջապահության նախարարության կեղտերը կոծկելով ու ստի և ապատեղեկատվության միջոցով սատար կանգնելով իրենց նման ստախոսներին։

     

    Պիտի նշեմ, որ իմ կողմից հենց այդ նույն գրառումը բազմիցս ուղարկվել էր 168.am-ին, սակայն չէր տեղադրվել, որովհետև իրենք միայն բառերով ու բանավոր են անաչառ և հանրային, իսկ փաստերը խոսում են, որ հատուկ նշանակության և եզակի ընտրյալների համար են, օրինակ Առողջապահության նախարարության կամ Շտապ օգնության ծառայության պետի։ Ձեր ծառայության պետերից և գուցե՞ հովանավորյալներից խնդրում եմ տրամադրել տեղեկություն, թե որ հրամանով կամ օրենքով է գանձվում այդ 5000 դրամի չափով գումարը: Որքան տեղյակ ենք ՀՀ-ում Շտապ օգնության ծառայությունների մատուցումը անվճար է, իսկ եթե այդպես չէ նշանակում է այսքան ժամանակ մեզ` հանրությանը խաբել են: Ըստ ձեր հայտարարության, ՀՀ Կառավարությունն ու ԱՆ ստում են` ասելով, թե մեծ նվաճում է, որ մեր երկրում Շտապ օգնության ծառայությունը անվճար է:
    Անգամ եթե դիակ տեղափոխելը վճարովի ծառայություն է, ապա կխնդրեմ մի փոքր ավելի սթափ դատել և բացատրել ինչպես է ստացվում, որ «օրենքով» նախատեսված է 5000 դրամ, ապա ինչու են քաղաքացիներից 2 հազար դրամ կորզում:
    Պարզապես, տիկին Ստեփանյան, դուք հանրության ուշադրությունն եք շեղում բուն խնդրից, իսկ ձեր դուդուկի տակ պարող իշխանական լրատվամիջոցն այս դեպքում` 168.am-ը փաստերը լղոզելով փորձում է հերթական անգամ ջրից ձեզ չոր դուրս բերել:
    Պետք չէ ստել, եւ անհիմն հիմնավորել «փող կլպելը» պարզապես խոստովանեք, որ Ձեր շտապ օգնության կամ հիվանդանոցից տվյալ դիահերձարանին ինֆորմացյա հաղորդելու և իրենց ՙՙՊաս՚՚ տալու գումարն է այդ 2 հազար դրամը: Իսկ եթե շարունակեք հերքել` պատրաստ եմ ցանկացած պահի հրապարակել կամ ներկայացնել ավելի ծանրակշիռ փաստեր որոնց առկայությունից անգամ հիվանդանոցի տնօրենն էր ապշել:

    Ուստի ելնելով վերոգրյալից մեկ անգամ ևս հանրությանը հասանելի և զանգվածային լրատվամիջոցների միջոցով պահանջում եմ Ձեր կայքում տեղադրված սուտն ու ապատեղեկատվությունն հեռացնել և նույն զանգվածային լրատվամիջոցում հերքել Ձեր կողմից թույլատրված անհայտ պատճառներով իրականությանը չհամապատասխանող զրպարտությունները, իսկ հարցի իրավական որակում տալու մասին կզրուցենք իրավական դաշտում և օրենքի գերակայությամ։

     

    Այլևս Ձեզ չհարգող` Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31