• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Սաղմոսավանն ու Գառնիկիչի բիզնես պռոյեկտները


    Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղը իր պատմական անցյալի ու հուշակոթողների շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Ու, թերեւս, սա է պատճառը, որ փոքրիկ համայնքն արդեն քանի տարի է դարձել է կռվախնձոր:
    Բանն այն է, որ այս գյուղը սեփականացնելու համար (Հյուրանոցային բիզնես է ծրագրավորված իրականացնել: Հեղ), ձեռք է մեկնել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Բայց բնավորության համաձայն, Գառնիկիչը կեղտոտ գործերն անում է ուրիշների ձեռքերով: Այս դեպքում Գառնիկիչի գործիքը Սաղմոսավանի հարեւան` Արտաշավան գյուղի գյուղապետ Ղազար Կարապետյանն է:
    Վերջինս էլ իր հերթին է գործիք պահում` Սաղմոսավանը երկար տարիներ ղեկավարող Ներսիկ Ավագյանի ազգակցին` Գյուտ Ղազարյանին: Իսկ Գյուտն այնքանով է գյուտ, որ առանց գիտակցելու, որ պարզապես ճտի ճուտ է, արդեն քանի տարի իր թեկնածությունն է առաջադրում ազգականի դեմ, բայց բոլոր ժամանակներում խայտառակ պարտվել է:

     

    Բայց Գյուտն էլ հենց դրանով է գյուտ, որ չի նահանջում:

     

    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մոտ երկու ամիս առաջ մահացել է Սաղմոսավանի գյուղապետ Ներսիկ Ավագյանը, եւ հունիսի 18-ին այստեղ արտահերթ ընտրություններ են նշանակված:
    Սաղմոսավանում մարդիկ մարտական են տրամադրված ու խոստանում են թույլ չտալ, որ ինչ-որ խուժան խումբ զավթի իրենց գյուղի իշխանությունը:
    -Խլնքոտ, անասնապահ Ղազարն իր գյուղի հողերը ծախեց թանկ ու կրակ, նվեր տվեց, հիմա էլ պատրաստվում է Սաղմոսավանի գյուղի հողերը վաճառի՞, Գյուտի նման նարկաման, խուժան մարդու միջոցով։ Ուրեմն լսեք` Ղազար, Գյուտ, Համո Թանգամյան ճանաչո՞ւմ եք, Ապարանի զինկոմն է, էս եռյակը որոշել է գյուղը իրենց ձեռքը վերցնի։ Ի՞նչ է նշանակում մարդկանց վախեցնեն, թե ում երեխան վաղը բանակ է գնալու, իրենց գլխի ճարը տեսնեն։ Մի հատ հետաքրքրվեն իրենց երեխաները բանակ գնացե՞լ են։ Ինչի ես երկրին տեր չկա՞, որ Համոյի ու Ղազարի նմանները պետք է որոշեն զինվորների ու ծնողների բախտն ու ճակատագիրը։ Համո Թանգամյանի աներձագը՝ Մերուժանը, նա էլ է մարդկանց վախեցնում, սպառնում բանակ տանելու հարցերով։ Բացի սպառնալուց, Գյուտի տղան, Մերուժանը մեքենաները քշում են ծերերի վրա, ձեռնափայտով մարդկանց վրա, սա ի՞նչ է նշանակում, մարդկանց մահով սպառնում։ Խնդրում ենք, գրեք, որ մեր նախագահը իմանա, 18 տարեկան զինվորով մարդ են վախեցնում, ծերերին ավտոյի տաք գցելու փորձեր անում, ինչքանո՞վ է էտի բարոյական, դուք ասեք ժուռնալիստներ ջան,-զայրանում են հողի մշակները։

    Գյուղում տեղեկացանք, որ Ներսիկ Ավագյանի մարմինը դեռ հողին չհանձնված, Գյուտը եւ Ղազար Կարապետյանը շտապել են մարզպետարան, որպեսզի Գյուտին ՀՅԴ-ական Ղազարը մարզպետի միջոցով նշանակի ժամանակավոր պաշտոնակատար։ Ասում են, որ նույնիսկ մարզի ՀՅԴ-ական մարզպետն էլ է ամոթանք տվել ասելով` ամոթ է գոնե թաղման արարողությունը թողեք անցնի։

     

    Այնուհետեւ, երբ մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են գյուղ, որպեսզի համայնքի բնակիչների համաձայնությամբ գյուղապետարանում հարմար մեկին նշանակեն պատասխանատու մինչեւ կկայանան ՏԻՄ ընտրությունները, Գյուտ Ղազարյանը, ով ընտանիքի հետ ներկա է գտնվել, կարծիքներ լսելու ժամանակ, հավաքվածներից Ռուզաննա անունով մի կնոջ վիրավորել է` ասելով, որ կինը 100 դոլարով ծախված է: Ապա սպառնացել, թե` որ ընտրվեմ կտեսնեք ոտքերս եք ընկնելու։ Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք, կանայք են ծեծի ենթարկվել, որի համար ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն։

     

    -Խլնքոտ Ղազարը ուր նստում, ասում է Աղվան Գառնիկիչը մեր թիկունքին է, իբր գործը հասե՞լ է ՀՔԾ, որ մի հատ էլ պատժվի Գյուտը, անպատիժ է մնալու։ Գյուտը նարկաման, վերջերս էլի դատվեց, դրանից ի՞նչ համայնքի ղեկավար,-վիրավորված պատմեցին մարդիկ եւ խնդրեցին, որպեսզի պատկան մարմինները հետեւողական լինեն, որպեսզի մեղավորները պատժվեն, որոնք փորձում են հասարակ մարդկանց վստահության քվեն ստանան,մարդկանց, որոնց երեխաները նմանների պատճառով սթրեսների են ենթարկվում:

    Ի դեպ, համայնքի ղեկավարի թեկնածուների եւս երկու հոգու անուններ են շրջանառվում` Սաղմոսավանք համալիրի նախկին մոմավաճառ Պատվական Թադեւոսյանի եւ Ներսիկ Ավագյանի որդու՝ Գեւորգ Ավագյանի անունները։

     

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30