• Categories

  • Սազն առել գովում է գործողին

    ՀՀ քաղաքացին,  Վարսեր համայնքի  օրինակով պահանջատեր է, նա իրենից գանձած հարկ ու տուրքերի դիմաց իր համայնքապետից պահանջում է արդյունավետ աշխատանք, համարժեք ծառայություն   ու  լավ կառավարում:

     

    Վկան՝ 2016թ.-ի  հոկտեմբերի 2-ի Գեղարքունիքի  մարզի  Վարսեր համայնքի ՏԻՄ հերթական ընտրությունների  աղմկոտ թեման էր, որը   դարձել էր հիթ ու չէր  իջնում լրատվության էջերից:

     

    Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր կայքի լրագրողները  վարսերցիների  հորդորով  լուսաբանում էին ընտրական գորընթացը, նրանք ընտրական կոպիտ խախտումները   ի ցույց դրեցին հանրությանը, ի վերջո,  ՀՀ դատախազությունը վերջակետ դրեց գործին՝ քր. գործ հարուցելով ընտրական հանձնաժողովի հախագահ՝ Մանուկյանի դեմ:

     

    Ընտրությունների չեղարկում, վերահաշվարկ, նոր ընտրություններ և իշխանափոխություն:

     

    Զավեն  Հարությունյանին, ում խորհրդով հանձնաժողովի նախագահը 8 քվեաթերթիկ ոչնչացրեց՝ որն էլ  ֆիքսեց մեր  տեսանկարահանող սարքը,  իսկ մի ուրիշ դրվագում էլ երեւաց գյուղապետի ընտրակաշառք բաժանելու գործընթացը, գյուղը դեմ գնաց եւ  իրենց քվեները տվեցին մյուս թեկնածուին՝ Հուսիկ Սեդրակյանին, որն էլ 108 առավել  ձայնով ազդարարեց նախկին համայնքապետ Զավեն Հարությունյանի խայտառակ պարտությունը:

     

    Շուրջ 11 ամիս է անցել այդ  աղմկոտ  օրից, փորձեցինք լսել Զավեն Հարությունյանին, թե ի՞նչ վիճակում է ներկայիս Վարսեր համայնքը նրա աչքերով, ինչպե՞ս է կառավարում նոր ղեկավարը,  կա՞ն կատարված գործեր, գո՞հ է, թե՝ ոչ:

     

    -Վարսերը մուտքից վերակառուցվել է,  250 ծառով ծառապատվել են գյուղի գլխավոր  փողոցների  եզրերը, ցանկապատվել է գերեզմանոցը, դպրոցը նոր պետքարան ունի, Սևան-Վարսեր ավտոբուսն անվճար է դարձել,  բուժ ամբուլատորիան  նոր մուտք ունի, ու նման շատ գործեր, -ասաց Զ Հարությունյանն ու ավելացրեց,-Հուսիկ Սեդրակյանը շա՜տ  մեծ շրջապատ ունի, նրա մոտ  գործը լավ է ստացվում:

     

    -Ձեզ մոտ լավ չէ՞ր ստացվում,-հարցրեցինք Զ.Հարությունյանին։

     

    -Գիտե՞,ք  գյուղապետարանի աթոռը պապենական չի, ոնց լինի  մի օր տակիցդ գնում ա,-ափսոսանքով ասաց Զ. Հարությունյանը, անպատասխան թողնելով հնչեցրած հարցը:

     

    Ի դեպ,  Զավեն Հարությունյանը նոր աշխատանք ունի, նա Սևանի քաղաքապետի օգնականն է: Նորընտիրին՝ Հուսիկ Սեդրակյանին  հանդիպեցինք գյուղապետարանում,  աշխատանքի ժամին:

    Վարսերի ՀՀ քաղաքացիներն իշխանափոխություն  իրականացրեցին, քվեները  տալով ձեզ, ո՞ր կատարած  գործերով իրականացվեցին  նրանց   հույսերը,-հարց ուղղեցինք  գործողին:

     

    -Գյուղապետարանի ծառայողական  ավտոմեքենան նպատակահարմար գտանք  վաճառել, այդ  գումարներով գյուղի հին գերեզմանոցը  ցանկապատեցինք , մուտքերը վերանորոգեցինք , որը  պղծվում էր ու դարձել էր կովերի արոտավայր,-պատմեց Հ. Սեդրակյանն ու ավելացրեց,-Իսկ նոր գերեզմանոցը  ցանկապատեցինք  դասընկերոջս՝ բարերար  Լևոն Պետրոսյանի  ֆինանսական  աջակցությամբ: Երբ նոյեմբերին ստանձնեցի ՏԻՄ ղեկավարի աշխատանքը, առաջին գործը եղավ աշխատակիցների աշխատավարձների  պարտքերի մարումը: Օգնություն  զորակոչիկներին, ամանորյա  օգնություն  յուրաքանչյուր  ընտանիքին: Ամանորի գիշերը 20 նորածինների ընտանիքների հատկացվեց  խրախուսական  դրամական օգնություն: ՀՀտրանսպորտի նախարարության հետ պայմանագրային հիմունքներով սկսեցինք ձյան մաքրման աշխատանքները, -վերհիշում է իր կատարած  գործերը ՏԻՄ նոր ղեկավարն ու շարունակում,-Եղբայրս դպրոցում կառուցեց նոր պետքարան, որից մինչ այդ զուրկ էին վարսեցի  դպրոցականները: Սևան –Վարսեր տրանսպորտային միջոցը դարձրեցինք անվճար ազգաբնակչության համար: Մշակույթի տան հարևանությամբ կառուցեցինք հանրային պետքարան:Բացվել են նոր խմբակներ, որտեղ  երեխաները հաճախում են տարբեր պարապմունքների: Գյուղի մուտքը վերանորոգեցինք, ապահովեցինք գիշերային լույսով ,դպրոցում նախակրթարանի մեկ խումբ բացեցինք,վերանորոգեցինք սգո և հանդիսությունների սրահը:Փորվել են խորքային հորեր, 4 պոմպակայան է աշխատում, ապահովված է կենդանիների խմելու ջրի հարցը:Անհատ ձեռներեցի հետ պայմանագիր ենք կապել՝ աղբազատելով     Վարսերը, խճապատում ենք գյուղի երկրորդական փողոցները, գլխավորները՝ ասֆալտապատված են, փորձում եմ գիշերային լույսերով ապահովեմ նաև երկրորդական փողոցները,այսքանը դեռ 11 ամսում-,խոսքն ավարտեց Հուսիկ Սեդրակյանը:

     

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki