• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ռուսաստանը կարող է դադարեցնել Թուրքիա չարտերային չվերթները

    Ռոսավիացիան նամակ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին, որում նախազգուշացրել է Թուրքիա չարտերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:

    Ըստ Tourdom.ru-ի՝ նամակում սա բացատրվում է Թուրքիայում տիրող ներքաղաքական բարդ իրադրությամբ: Ավիաընկերություններին կոչ են անում ոչ կանոնավոր չվերթները ծրագրելիս հաշվի առնել այս փաստը:

    Lenta-ի փոխանցմամբ՝ տուրօպերատորները հաստատել են, որ իրենց հետ համագործակվող ավիափոխադրողները նման նախազգուշացում ստացել են պետական պաշտոնյաներից: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Pegas Touristik ընկերության գլխավոր տնօրեն Աննա Պոդգորնայան:

    Զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման միջոցառումները կարող են բացասական հետեւանքներ ունենալ ինչպես օպերատորների եւ գործակալությունների, այնպես էլ ճամփորդողների համար: Ներկայում տուրփաթեթների վաճառքի առնվազն 30%-ը հենց այս ուղղությամբ է:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30