• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • ՋՕՄ-ը պահանջում է ջրի վարձը, իսկ հողագործները հիշեցնում են կարկտահարության վնասները

    Արմավիր Ջրօգտագործող ընկերությունը, որն այսօր սպասարկում է մարզի մոտ 95 համայքների, նախկին ղեկավարներից պատկառելի թվով պարտքեր է ժառանգել:
    Դեբիտորական պարտքը կազմում է 7 միլիարդ ՀՀ դրամ։ Պետական օղակից սնվող ընկերությունը, որը դոտացիա ստացող հիմարկություն է, ունի պարտավորություններ, իսկ մարզի ազգաբնակչությունը չի ցանկանում վճարել նախկին պարտքերը, որոնք գոյացել են 2004 -2016 թթ ընթացքում։
    Խնդիրը գլոբալ է, տնօրինությունը տեղեկացնում է, որ իրավաբանները զբաղվում են հիմնարկության պարտքերի գանձումների աշխատանքներով։ Մինչեւ 1 միլիոն հասնող պարտքերից կսկսվի ոռոգման ջրի վարձավճարների գանձումները։ Պարտքեր ունեն, թե սոցիալապես անապահովները եւ թե խոշոր հողատերերը, ովքեր հիշեցնելով կարկտահարության, կամ այլ բնական աղետներից հասցված վնասները ասում են, որ իրենք վնասներն այդպես էլ պետության կողմից չեն հատուցվել:
    Մյուս կողմից էլ Ջրօգտագործող ընկերությունն ասում է, որ ազգաբնակչությանը տրամադրվել է ոռոգման ջուրը, որքան որ անհրաժեշտ է եղել, եւ հիմա մարդիկ պետք է բարեխղճորեն վճարեն ջրի վարձերը։
    Ի տարբերություն այլ ընկերությունների, այստեղ ջրօգտագործողները պայմանագրեր կնքել են ընկերության հետ, այս տարի եւս վերակնքվել են պայմանագրերը, ազգաբնակչությունը տեղյակ է, որոնք պետք է վարձավճարները վճարեն Հայ փոստի տարբեր բաժանմունքներում եւ բանկերում։ Չնայած դժվարություններին, որ տարին էլ սակավաջուր է, ոռոգման ջուր սպասարկող ընկերությունը հողագործներին հասցնում է հնարավորինս բավարարել անհրաժեշտ ջրի չափաբաժիններով։
    Ի դեպ, մարզից հայտնում են, որ ոռոջման ջրի բնականոն աշխատանքները հաճախակի խոչընդոտվում է հոսանքի թույլ լարումների պատճառով, որոնք ավելի շատ են կրկնվում Արմավիրի մարզում, շարքից դուրս են գալիս ոչ միայն մի քանի անգամ նորոգված խորքային հորերը, այլ մարդկանց բնակարաններում օգտագործվող էլեկտրական սարքերը։

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30