• Categories

  • Ջարդում է կարծրատիպերը

    Արարատի մարզի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական վարչության պետ՝ Սոնյա   Պողոսյանը  փորձում է  իրեն վստահված  կառույցում արմատախիլ անել այն արատավորն ու բացասականը, որը  շուրջ երկու տասնամյակ հիմնել ու գործել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները՝  նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանից  սկսած:

     

    Արտաշատ քաղաքի բնակիչները կատակով պատմում էին,որ. «Մարզպետ  Արամայիս Գրիգորյանն իր թիմով   ուբոռկա է  անում՝ աղբազատելով  Արարատը Մկան ծեռտերից, աշխատում է անգամ  շաբաթ  և կիրակի օրերին, նրա ավտոմեքենան   այդ օրերին  մենք տեսնում ենք  մարզպետարանի  բակում կայանած»:

     

    Ըստ նրանց,  Սոնյա Պողոսյանի նախորդը՝ հանրությանը քաջածանոթ, Հ. Աբրահամյանի  պադրոնդաշ, հանրահայտ Գեղանուշը  քաղաքում մտածածին սուտ լուրեր է տարածում՝ նպատակ ունենալով խանգարել  Սոնյա Պողոսյանին,որի հեղինակությունն օր-օրի աճում է տեղաբնակների շրջանում՝ խանգարելով Գեղանուշի քունը:

     

    Չնայած այս ստվերային խարդավանքներին, ըստ մեր լրատուների, կադրային լուրջ փոփոխություններից արդեն  տեսանելի են արդյունքները:  Օրինակ, Մասիս քաղաքի ԲԿ-ի նորանշանակ տնօրեն՝ Նունե Ավանեսյանը  գլուխն ի վայր շուռ է տվել հիվանդանոցը, որտեղ  նախկինում,պատկերավոր ասած «բարդակ» է եղել՝ հիվանդները եկել  են հիվանդանոց, որպեսզի  տեղեկանան, թե ո՞ր ուղեգրով, ո՞ր   հիվանդանոցն են  իրենց  ուղարկելու, մինչդեռ  այսօր  Մասիսի  ԲԿ-ում անհետաձգելի բաժին է բացվել:

    Սա արդեն այլ թեմա է, որին մենք հետո կանդրադառնանք:

    Վերադառնանք մարզպետարան:

     

    Առողջապահության և սոցիալական  վարչության պետի նախասրահում   ականատեսը եղա ՀՀ քաղաքացիների, որոնք ծաղկեփնջերը  ձեռքներին հերթ էին կանգնել Սոնյա Պողոսյանի մոտ մտնելու, շնորհակալություն  հայտնելու  համար: Նրանցից մեկը ,Արտաշատի բնակչուհի Մարջիկ Սողոմոնյանը՝ տեղեկանալով, որ իր կողքին լրագրող է կանգնած՝ ոգևորված ասաց.

     

    -Վա՛յ,վա՜յ, ես էլ թեժ գիծ եմ զանգել, որ շնորհակալությունս հայտնեմ Ս. Պողոսյանին, թոռանս՝ Հակոբ Մարգարյանին պետ պատվերով ուղարկեց, աչքը վիրահատեցին, ինձ հետ արտասվում էր նաև Սոնյա Պողոսյանը, ես հասարակ մարդ եմ, ապշած եմ ուղղակի, այսպիսի բան  չեմ  տեսել, բալամ…:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31