• Categories

  • Պետք է վերանայվի ասնագիտական առարկանների ընդլայնվածությունը

    Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում , իսկ ամբողջ ՀՀ բուհ ընդունվող դիմորդների թվի կրճատում, որը տարեցտարի ոչ թե պակասում է այլև նկատվում է աճ, այն էլ մեծ թվերի տեսքով։ Այդ հարցի պատասխանը գալիս է մի շարք պատճառներից։
    Հիշենք , որ դպրոցում լավ սովորող ցանկացած երեխա ուզում է ստանալ կրթություն, ունենալ բարձր պարգևներ և հասնել մեծ արդյունքների։
    Ամեն տարի կրթության և գիտության նախարարությունը հրապարակայնավ հաղորդում է , որ ուսանողների թիվը կրճատվում է , բայց երբեք այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Կարծում եմ , որ բոլորիս էլ պատճառները շատ պարզ են նախ վարձերի անհամաչափ բարձր շեմը, ուսանողները վճարում են մատուցվող ծառայությունների դիմաց ավելին քան մատուցվում է, տալիս են սահմանափակ գիտելիքներ և ոչ պրակտիկ մոտեցում առարկային։ Պատճառները ԲՈՒՀ չընդունվելու շատ են:

    Թվարկեմ ավելի արտահայտավծները՝ համաքաղաքացիների վատ սոցիալ պայմանները, ավագ դպրոցների արդարացված չլինելը ։

    Մյուս կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ թերանում են իրենց մասնագիտական վերսովորեցման ծրագրով , մասնագիտություններ կան , որոնց ծրագրային բազաններում վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կատարվել ։ Նաև խնդիր ունենք պրոֆեսորադասախոսական կազմի հետ չունենք երիտասարդ կադրեր, դասավանդում են համալսարաններում միջին տարիքից բարձր անձինք։ Ճիշտ է մենք ընտրել ենք բոլոնիայի ծրագիրը, բայց մենք պարզապես ընտրել ենք , իսկ դրա գործարկումը մինչև հիմա էլ բոլորիս համար մութ է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է վերանայվի մասնագիտությանը ուղղված մասնագիտական առարկանների ընդլայնվածությունը, ժամաքանակների բաշխումը և այլ ու այլ շատ մոտեցումներ, պետք է համապատասխանեցնել ծրագրային նյութերը արդի ժամանակահատվածի հետ։

    Կարծում եմ , որ վերոնշյալ խնդիրներին , եթե մի փոքր ուշադիր լինեն և կատարեն վարձավճարների իջեցում , լինեն խրախուսումներ , համալսարանի կողմից պարգևավճարներ , աշխատանքի գնահատում և ճիշտ կառավարման կազմակերպում, ապա ամեն բան իր հունով կգնա և ոչ մեկ ոչ մի տեղից չի բողոքի։

     

     

    Մանուկ Սահակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31