• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պատրաստ ենք հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը. Վարուժան Ավետիսյան

    «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Նա փոխանցեց, որ բժիշկները իրենց լավ են զգում, իրենց մասնագիտական պարտքն են կատարում:

    Հարցին՝ ինչո՞ւ թույլ չի տրվում, որ վիրավորները գնդից դուրս՝ հիվանդանացում բուժում ստանան, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ Պավլիկ Մանուկյանը հենց դա էլ փորձել է անել, սակայն հենց վիրավորին հանձնելիս նրա վրա կրակել են, և խախտվել է պայմանավորվածությունը. իրենք պատրաստ են այստեղ մնալ, բայց չհանձնվել ԱԱԾ-ին:

    «Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:

    Հարցին՝ ի՞նչ գործողություն են իրականացնելու այն բանից հետո, երբ Պավլիկ Մանուկյանը իրենց հետ չէ, Վարուժանը պատասխանեց, որ չեն հանձնվելու, շարունակելու են՝ մինչև հասնեն իրենց նպատակին: Մեր հարցին՝ ի՞նչ վիճակում են վիրավորները, պատասխանեց՝ բարվոք, փորձում են նրանց օգնություն ցույց տալ. «Հորդորում եմ կրկին կապիկություն չանել, այստեղ պատանդներ չկան»:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31